Արդեն մի քանի ժամ է, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ մի քանի ահազանգեր են ստացվել, որով ահազանգողը հայտնել է, որ մայրաքաղաքի մի քանի տեղերում ռումբեր են տեղադրված և պայթելու են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծալապակասի կողմից վերջին անգամ զանգ է ստացվել, որ ռումբ է դրված նաև Երևան-Աշտարակ ավտոճանապարհի մոտ գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրում: Ահազանգողը հայտնել է, որ ռումբեր են տեղադրված նաև Երևան քաղաքի Զաքյան 5/5 և Բաղրամյան 1 հասցեներում գործող «Վիվարո» ընկերության գրասենյակներում և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա 123/2 հասցեում գտնվող «Ֆաստ-Կրեդիտ» գրավատանը: Նշված բոլոր հասցեներով են մեկնել ԱԻՆ ՓԾ, Երևանի Ճանապարհային ոստիկանության, Երևանի 1-03 շտապօգնության և ոստիկանոթյան տարածքային բաժինների ծառայողները: Գ. Շամշյանի տեղեկություններով, իրավապահներն արդեն ունեն զանգահարողի հեռախոսահամարը, մնում է ճշտեն վայ-ահազանգողի ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը