Պան Գի Մունը կայցելի Ադրբեջան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ապրիլի վերջին պլանավորել է պաշտոնական այցով գնալ Ադրբեջան, ինչպես նաև լինել Հայաստանում և Վրաստանում: Այդ մասին հայտնում է TASS-ը: «Ես չեմ կարող նշել կոնկրետ օր, բայց այցը կկատարվի ապրիլի 22-ին Կլիմայի վերաբերյալ ՄԱԿ-ում Փարիզի համաձայնության ստորագրման միջոցառումից հետո»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
