Խայտառակ դեպք Հայաստանի դիահերձարաններից մեկում. առնետները հոշոտել են հանգուցյալի դեմքը

Այսօր՝ հունվարի 12-ին, Գեղարքունիքի մարզի Վազաշեն գյուղում հողին հանձնեցին նույն գյուղի բնակիչ, 84-ամյա Անիկ Խաչատրյանին: Թվում է, թե տեղի ունեցածը, որքան էլ ցավալի, բայց առանձնապես իր մեջ արտառոց բան չի պարունակում: Բայց այն, ինչ պատմեցին Անիկ Խաչատրյանի հարազատները, արտառոցից էլ մի բան դենն էր: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ազգականներից մեկը պատմեց. «Տատուս տարանք դիահերձարան, անընդհատ գնում էինք, բա պետք է 8-ից 12 ժամ մնա, մենք էլ եկանք, այդքան ժամ անցնելուց հետո՝ մի քիչ սպասեք, մի քիչ սպասեք: Հետո ավելի ուշ գնացինք, տեսնենք, ամբողջ դեմքը կռիսները կրծել են: Ասում ենք՝ այս ի՞նչ է, ասում է, բա մենք ամեն ինչ կշտկենք, մի անհանգստացեք: Մենք մենակ, մեր հարազատի համար չենք ասում, այլ՝ առհասարակ: Այդ դիահերձարանում իսկական խառնաշփոթ է, անտեր վիճակ, ասես շունը տիրոջը չի ճանաչում, ամեն ինչ բարձիթողի վիճակում է, ով է պատասխանատու, չգիտենք: Ուզում ենք, որ վերահսկողություն լինի, մենք մեր սրբությունն ենք տանում ընդեղ, թող աշխատողները ուշադիր լինեն: Առողջապահության նախարարություն ենք զանգել, ասում ենք. կռիսները սենց են արել, ասում են՝ իրանք կշտկեն, ուզում ենք նորմալ դիահերձարան, նորմալ աշխատողներ»: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը շատ զգայուն է համակարգում թերությունների վերաբերյալ ահազանգերի հանդեպ: Համենայնդեպս, այդ մասին նա բազմիցս է ասել: Ահավասիկ, նման ահազանգ կա: Մենք կսպասենք, տեսնենք, թե ինչպես կարձագանքի նախարարի պաշտոնակատարը, ինչ քայլեր կձեռնարկի՝ նման խայտառակ իրավիճակները իսպառ վերացնելու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների Վլադիմիր Գասպարյանի որդու քրգործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել է «Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք» ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրների մասին Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video) Բագրատ Սրբազանին մենք ուրացանք․ էս ինչ արեցիք․ Խաչիկ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am