Հարևանների խանդն ու մեր մշուշոտ ապագան

Բրիտանական Economist intelligence unit -ը, վերլուծելով աշխարհում անցած տարի տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումները, Հայաստանը դասել է հաղթողների և ամենամեծ առաջընթացն արձանագրած երկրների շարքում: Հեղինակավոր կենտրոնը նշել է. «2018-ին՝ խաղաղ իշխանափոխությունից հետո, Հայաստանը միանգամից ութ կետով բարելավել է դիրքերը և այժմ զբաղեցնում է 103-րդ հորիզոնականը 167 երկրների շարքում»: Ժողովրդավարության վերաբերյալ այս գնահատականը փորձագետները տալիս են` հաշվի առնելով հինգ հիմնական չափորոշիչ` ընտրությունների արդարությունը, բազմակարծությունը, քաղաքական մշակույթը, կառավարման արդյունավետությունն ու հասարակության ակտիվությունը քաղաքական դաշտում, հայտնում է «Ազատությունը»։ «Բոլոր այս ոլորտներում Հայաստանը անցած տարի զգալիորեն բարելավել է դիրքերը, ընդ որում, առաջընթացի այդ տեմպն ամենամեծն է եղել Արևելյան Եվրոպայի հիբրիդային պետությունների շարքում», - արձանագրում է Economist intelligence unit -ը: Անցած տարվա առաջընթացը, ի դեպ, աննախադեպ է Հայաստանի համար և ամենամեծը այս ուսումնասիրության մեկնարկից՝ 2006 թվականից ի վեր: Տասը բալանոց համակարգով, մասնավորապես, անցած տարի Հայաստանը ստացել է 4,79 միավոր՝ նախորդ տարվանից գրեթե մեկ միավորով ավելի, այն դեպքում, երբ տարիներ շարունակ կա՛մ դոփում էր տեղում, կա՛մ՝ նահանջ արձանագրում: «Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի աթոռին նստելով իշխանությունը պահելու փորձի դեմ սկսված թավշյա հեղափոխությունը հանգեցրեց Նիկոլ Փաշինյանի նշանակմանը վարչապետի պաշտոնում», -արձանագրում է բրիտանական հեղինակավոր վերլուծական կենտրոնը՝ հավելելով․ - «Փաշինյանի դաշինքը ջախջախիչ հաղթանակ տարավ Երևանի ավագանու ընտրություններում, և ձայների գերակշռող մեծամասնություն ստացավ խորհրդարանական ընտրություններում: Այս զարգացումները, ինչպես նաև Փաշինյանի հակակոռուպցիոն արշավը բարելավեցին Հայաստանի գնահատականները կառավարության հաշվետվողականության և թափանցիկության ոլորտներում: Այդ փոփոխությունների արդյունքում էապես բարելավվել է նաև կառավարության ու քաղաքական կուսակցությունների հանդեպ Հայաստանի քաղաքացիների վստահությունն ու կոռուպցիայի ընկալման ցուցիչը», - հայտարարում է բրիտանական հանդեսի վերլուծական կենտրոնը: Հետազոտության թվերը փաստում են, որ ամենամեծ առաջընթացն արձանագրվել է կառավարության արդյունավետ աշխատանքի ոլորտում. այստեղ Հայաստանը 2018-ի հեղափոխությունից հետո ստացել է նախորդ տարվանից գրեթե երկու անգամ ավելի բարձր գնահատական: Ավելի վաղ՝ անցած տարեվերջին բրիտանական Economist-ը Հայաստանը ճանաչել էր տարվա երկիր՝ տասներկու ամիս շարունակված բարեփոխումների համար: «Պուտինյան դրածոն արտաքսվեց՝ առանց գեթ մեկ զոհի: Անհանգիստ տարածաշրջանում գտնվող այս հնագույն և հաճախ վատ ղեկավարներ տեսած ազգը այժմ ժողովրդավարության և արդիականացման հնարավորություն է ձեռք բերել», - արձանագրել էր հեղինակավոր հանդեսը։ Ի տարբերություն Հայաստանի, հարևան Վրաստանը անցած տարի ժողովրդավարության առումով զգալի անկում է արձանագրել, ընդ որում, անկման տեմպն ամենամեծն է եղել Արևելյան Եվրոպայում: Բրիտանացի փորձագետները փաստել են, որ մայիսին երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին վերադարձավ մեծ քաղաքականություն, ու թեև պաշտոն չէր զբաղեցնում, բայց կուլիսներից էր ուղղորդում կառավարության քաղաքականությունը: Իսկ ահա Ադրբեջանը որևէ փոփոխություն չի արձանագրել՝ Բելառուսի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ մնալով բռնապետական երկրների շարքում: Economist intelligence unit-ն, կամ՝ այս, կամ այն արևմտյան պարբերականի դիրքորոշումը, Հայաստանյան իրադարձություններին նրանց անդրադարձն իհարկե, ոգևորիչ է: Անցյալ ապրիլին տեղի ունեցածը, իհարկե, արևմտյան շատ կառույցների, պարբերականների համար գրավիչ է՝ այն առումով, խաղաղ, անարյուն իշխանափոխություն է տեղի ունեցել: Բայց կպահանջվի ժամանակ, որ նույն արևմտյան կառույցները գիտակցեն, որ առայժմ խորքային բարեփոխումներ Հայաստանում չեն իրականացվել, իսկ խաղաղ իշխանափոխությունը երաշխիքը Հայաստանի զարգացման գրավական չէ: Կարևորը իշխանության տեսլականն է, թե ինչ հունով պետք է զարգանա պետությունը, ինչպես, ինչ քայլերով, որոնք առայժմ հայտնի չեն: Հետաքրքրական է, որ Economist intelligence unit –ի զեկույցի տվյալները խանդ է առաջացրել հարևան Վրաստանում: «Եթե եղբայրական Հայաստանը մի փոքր ցուցանիշով առաջ է անցել մեզնից, մենք դա ընդունում ենք որպես մարտահրավեր»,- այսպես է անդրադարձել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին հետազոտությանը, որի համաձայն, Արևելյան Եվրոպայի երկրների մեջ Վրաստանը ժողովրդավարության ցուցանիշով ամենակտրուկ անկումն է գրանցել: «Վրացական երազանք» խմբակցության ներկայացուցչի խոսքով, նախագահական ընտրությունների հետ կապված նկատառումները հաշվի կառնվեն, սակայն Վոլսկին ընդգծել է, որ երկրում ժողովրդավարության մակարդակը «բավականին բարձր է»: «Ընտրությունների հետ կապված որոշ նկատառումներ կային, որոնք թեև ընտրությունների արդյունքի վրա չեն ազդել, սակայն այդ նկատառումները հաշվի կառնվեն: Եթե մեր եղբայրական Հայաստանը մի փոքր ցուցանիշով առաջ է անցել մեզնից, մենք դա ընդունում ենք որպես մարտահրավեր: Սակայն փաստ է, որ ժողովրդավարության մակարդակը, կառավարման համակարգն ու բոլոր ցուցանիշները, որոնք վերաբերում են բիզնեսին, ԶԼՄ-ների ազատությանը, թեկուզ դատարանին, բավական բարձր է, ինչով կարող է հպարտանալ յուրաքանչյուր քաղաքացի»,- հայտարարել է Գիա Վոլսկին: Թամար Բագրատունի

դիտվել է 79 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am