Ռուսները կհանձնեն

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է: Հիշեցնենք, որ նա կասկածվում է 23-ամյա տղամարդու սպանության մեջ: Նարեկ Գուրուրյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել հունվարի 3-ին։ Ղազախստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալմազ Սադուբաևի խոսքերով, Հայաստանի քաղաքացի հանդիսացող Գուրուրյանին իրավապահները հայտնաբերել են Ռուսաստանի Օմսկի շրջանում: Երեք օր առաջ համացանցում հայտնված տեսաուղերձում Գուրուրյանը հայտարարել է, թե պատրաստ է հանձնվել Ղազախստանի իշխանություններին՝ պնդելով, թե ինքը մարդ չի սպանել: Գուրուրյանին, ում ղազախ իրավապահները փնտրում էին նաև Հայաստանում, ձերբակալել են Ռուսաստանի իշխանությունների աջակցությամբ: Այժմ քննարկվում է նրան Ղազախստանին փոխանցելու հարցը: Գուրուրյանի ու ևս ութ հոգու մասնակցությամբ Ամանորի գիշերը Կարագանդայում տեղի ունեցած ծեծկռտուքը կրքեր է բորբոքել ինչպես Ղազախստանի ներսում, այնպես էլ հայ-ղազախական հարաբերություններում: Աշխարհի ամենաբազմազգ պետություններից համարվող այդ երկրում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ծեծկռտուքն ու դրան հաջորդած սպանությունը քաղաքականացնելու հարցով երկրի պատգամավորները իշխանություններից բացատրություններ են պահանջում: Ղազախստանի Մեջլիսի պատգամավոր Նուրթայ Սաբիլյանովն ասել է, թե հարբած երիտասարդների միջև տեղի ունեցած արյունալի միջադեպի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներն ու շեշտադրումները հարցեր են առաջացրել: Պատգամավորը դիմել է կառավարությանը՝ պահանջելով ստուգման ենթարկել այդ հրապարակումները, որոնք հետագա ազգամիջյան լարվածության պատճառ են դարձել: «Մեր նպատակն է պահպանել քաղաքական կայունությունը և հանրային համերաշխությունը»,- հայտարարել է Սաբիլյանովը: Մեջլիսի հայազգի պատգամավոր Նարինե Միքայելյանը հայտարարել է․ - «Խնդրում եմ օբյեկտիվություն և հստակություն ապահովել և ստուգել կոնկրետ այդ դեպքի վերաբվերկալ լրատվամիջոցների նյութերը: Այսօր մեր Ղազախստանում խաղաղ և համերաշխ ապրում են ավելի քան հարյուր ազգությունների ներկայացուցիչներ: Սա մեր գլխավոր արժեքներից է և մեր գլխավոր հարստությունը: Մենք պետք է աչքի լույսի պես պահենք միասնությունն ու խաղաղությունը մեր երկրում: Անկասկած, այստեղ անհրաժեշտ է հատուկ նշել լրատվամիջոցների դերն ու պատասխանատվությունը»: Թե ովքեր են միջադեպից անմիջապես հետո հրապարակել ծեծկռտուքի մասնակիցների անձնական տվյալները, միջադեպի վայր դարձած ռեստորանի սեփականատիրոջ և ոստիկանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը և ծեծկռտուքի տեսագրությունը, հայտնի չէ: Հստակ չէ նաև, թե ով կամ ինչ շրջանակներ են փորձում ազգային երանգ տալ ողբերգությանն ու հակահայկական ալիք բարձրացնել Ղազախստանում: Ամենահաճախ հնչող այս հարցերի պատասխանները իրավապահները դեռ չունեն, սակայն վստահեցնում են, որ ստուգում են միջադեպի վերաբերյալ տեղեկատվական արտահոսքը: Եվրասիական տնտեսական միությունում և ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից Ղազախստանի իշխանությունները փոխարենը հիշեցնում են, որ դեռևս տասը տարի առաջ են ընդունել Ազգային միասնության հայեցակարգը, որն է՛լ ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծել երկրում հարյուրի հասնող ազգությունների խաղաղ գոյակցության համար: Ըստ տարբեր տեղեկությունների՝ չարաբաստիկ օրը միայն հայեր չեն մասնակցել ծեծկռտուքի, նշանակում է, այդ սպանությունը կարող է ունենալ առնվազն ունենալ հրահրողներ, եթե չասենք այլ մասնակիցներ: Հիմա, ստացվում է, որ Ռուսաստանում Նարեկը ձերբակալվեց, այլ կերպ ասած՝ ռուսները նրան կհանձնեն Ղազախստանին: Հայաստանը չի կարող դիմել Ռուսաստանին՝ Կարագանդայում խուլիգանական գործողությունների և սպանության կատարման մեջ կասկածվող՝ ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանին արտահանձնելու պահանջով, քանի որ նրա վերաբերյալ ՀՀ–ում քրեական վարույթ առկա չէ, այս մասին NEWS.am–ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Նա հավելել է, որ Գուրուրյանին արտահանձնելու մասին միջնորդություն ներկայացնելու իրավական հիմքերը բացակայում են։ ՀՀ քաղաքացու հանձնման հարցը կարգավորվում է «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Մինսկի կոնվենցիայով, որին միացել են ԱՊՀ անդամ պետությունները՝ այդ թվում Ղազախստանը և Հայաստանը։ Մինսկի կոնվենցիայի 56–րդ հոդվածի համաձայն, պայմանավորվող կողմերը պարտավորվել են պահանջի դեպքում միմյանց հանձնել իրենց տարածքում գտնվող անձանց՝ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար: Կոնվենցիայի 57–րդ հոդվածի 2–րդ մասի համաձայն՝ հանձնումը կարող է մերժվել, եթե հանցագործությունը, որի առիթով հանձնումը պահանջվում է, կատարվել է հարցվող պայմանավորվող կողմի տարածքում, հիշեցնում է կայքը: Այսպես, Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է Օմսկի մարզի տարածքում՝ Ղազախստանի ՆԳՆ քրեական ոստիկանության աշխատակիցների և Ռուսաստանի իրավապահների հետ համագործակցությամբ։ Ըստ ամենայնի՝ մոտակա օրերին կլուծվի նրան Ղազախստան արտահանձնելու հարցը: Նա ՀՀ քաղաքացի է, հայտարարում է, որ ինքը չի սպանել այդ օրը սպանված ղազախին, և ուրեմն՝ ՀՀ քաղաքացու ճակատագիրը կախված է Ղազախստանում իրավապահների գործողություններից: Մետաքսյա Շալունց

դիտվել է 92 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am