Մեկնարկային թույլ դիրքեր Փաշինյանի համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման առաջարկ են արել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ հավելելով. «Հանդիպման մասին հայտարարությունը կարվի համաձայնեցված կարգով»: Երեկ Ադրբեջանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին տեղեկատվությունը: «Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածության համաձայն հաջորդ հանդիպման ամսաթվի մասին տեղեկատվություն կտրամադրվի, երբ ժամանակը գա»,- Trend-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան: Այն, որ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո միջնորդները փորձելու են ակտիվացնել բանակցային գործընթացը՝ պարզ էր: Վերջին ամիսը նշանավորվեց նրանով, որ Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ սկսեցին բազմաթիվ հայտարարություններ անել՝ ի պատասխան Հայաստանում հնչող քննադատության, որ ԼՂ խնդրում անհարկի լավատեսություն է ցուցաբերվում՝ որպես հիմք ներկայացնելով Դուշանբեի վերալակային համաձայնությունը: Այն, որ այդ «համաձայնության» ընդամենը Ադրբեջանի կողմից քայլ է՝ ապագայում ավելին ստանալու համար, հազիվ թե որևէ մեկը կասկածում է: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարեվերջյան ուղերձում բավական հստակ հայտարարեց, որ Ադրբեջանը կողմ է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն կշարունակի ամրապնդել իր ռազմական ներուժը՝ հայտարարել է: «Լեռնային Ղարաբաղը պատմականորեն Ադրբեջանի տարածքն է, և հակամարտությունը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», ասել է Իլհամ Ալիևը՝ վերստին հիշատակելով ՄԱԿ-ի բանաձևերը, ըստ որոնց հայկական ուժերը պետք է դուրս բերվեն գրավյալ տարածքներից: Ահա, եթե Ալիևը կրկին սպառնում է, որ կշարունակեն հզորացնել բանակը, ավելին՝ իր ռազմատենչ հայտարարություններով միաժամանակ պնդում է, թե այժմ հակամարտության կարգավորման հարցում նոր իրավիճակ է ստեղծվել. «Հույս ունեմ, որ 2019-ին այդ ուղղությամբ կարող է առաջընթաց լինել», ֊ ասել էր նա՝ առանց հավելյալ մանրամասների: Այս պայմաններում միջնորդները փորձում են ակտիվացնել բանակցությունները: Մեկնարկային դիրքում ստացվել է այնպես, որ գոնե քարոզչական տեսանկյունից, Ալիևը «ամրապնդել» է դիրքերը: Համենայնդեպս, կարողացել է ֆոն ապահովել, թե այդ Ադրբեջանն է հայկական կողմից սպասում քայլեր, զիջումներ: Մինչդեռ մերոնք՝ բավարարված Դուշանբեի պայմանավորվածություններով, պարզ չէ, թե ինչ են որպես զիջող քայլ օրինակ ստանալու բանակցությունների ժամանակ, երբ Փաշինյանն առաջիկայում դեմ առ դեմ նստի բանակցելու Ալիևի հետ: Միայն Դուշանբեի «խոստումը», որ սահմանում հարաբերական անդորր կլինի՞... Հավելենք, որ Ալիևն առաջին անգամ չէ, որ ռազմատենչ ու անզիջում հայտարարություններով հանդես եկավ, սակայն ուշագրավն այն է, որ պաշտոնական Երևանը Ալիևի այդ հայտարարություններին չի անդրադառնում: Թե ինչով են կաշկանդված՝ անհասկանալի է: Թամար Բագրատունի

դիտվել է 106 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am