Արտակարգ դեպք. աղջիկը ավտոտնակի չհրկիզվող պահարանից հափշտակել է 11 հազար դոլար և 12 մլն դրամ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ռուբեն Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 10-ին Ոստիկանության Արտաշատի բաժին դիմած Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի բնակիչ՝ 45-ամյա Արայիկ Իսաղուլյանի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Ա. Իսաղուլյանը դիմել էր Ոստիկանություն և հայտնել, որ 2018 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև այս տարվա հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում իր դուստրը տանից դուրս է կել և չի վերադարձել։ Մինչ Արտաշատի ոստիկանները Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ որպես անհայտ կորած որոնողական աշխատանքներ էին կատարում Ա. Իսաղուլյանի աղջկան՝ 20-ամյա Լուսինե Իսաղուլյանին հայտնաբերելու ուղղությամբ, հայրը կրկին դիմում է Արտաշատի Ոստիկանություն և հայտնում, որ իրենց շենքի բակում գտնվող իր ավտոտնակի չհրկիզվող պահարանից գողացել են 11 հազար 545 ԱՄՆ դոլար և 12 մլն դրամ։ Ոստիկաններն օրեր առաջ հայտնաբերել են Լ. Իսաղուլյանին և բացատրական աշխատանքների արդյունքում վերջինը հայտնել է, որ գումարը չհրկիզվող պահարանից ինքն է տարել և այն տվել է իր ծանոթ տղային։ Մինչ այդ, ոստիկաններին նաև աղջկա հայրն էր հայտնել, որ ինքն ունի կասկածներ, թ ով է չհրկիզվող պահարանից գումարը հափշտակել և հայտնել էր, որ իր կասկածներն աղջկա վրա են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև այն տղային, ում, ըստ աղջկա, ինքը տվել է գումարը։ Հետաքննիչի որոշմամբ Լ. Իսաղուլյանը բաց է թողնվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Իսաղուլյանը անհատ ձեռներեց է, մասնագիտությամբ՝ խառատ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների Վլադիմիր Գասպարյանի որդու քրգործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել է «Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք» ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրների մասին Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video) Բագրատ Սրբազանին մենք ուրացանք․ էս ինչ արեցիք․ Խաչիկ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am