Հուշարձանին վնաս տվող անձը պարտավոր է պատասխան տալ եւ պատասխանատվություն կրել, իսկ թույլտվությունը տվել է քաղաքապետարանը։ Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը։
«Մշակույթի նախարարությունը օրենսդրությամբ իր բոլոր գործառույթները կատարել է, համաձայն օրենսդրության։ Մշակույթի նախարարությունը շենքի պահպանության կազմակերպողն է, իսկ պահպանություն իրականացնողները դրանք շենքի սեփականատերերն են: Տվյալ դեպքում խնդիրն այն է, որ կառուցապատման թույլատրությունը տվել է քաղաքապետարանն առանց Մշակույթի նախարարության համաձայնության՝ քաղաքաշինական նորմերի խախտմամբ, որի արդյունքում վթարվել էր շենքի հատկապես հարակից պատը։ Այդ պատճառով բազմաթիվ գրություններով Մշակույթի նախարարությունը բազմիցս տեղեկացրել է քաղաքապետարանին, քաղաքաշինության նախարարությանը եւ ստիպված ամիսներ առաջ Մշակույթի նախարարությունը դիմել է դատախազությանը եւ հիմա էլ քննություն է ընթանում, որ քաղաքապետարանում թույլտվություն տվող անձանց պատճառների համար պատասխանատվության ենթարկվեն»,– ասաց Աբրոյանը։
Աբրոյանն ասաց, որ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը «ստում է», երբ ասում է, որ Մշակույթի նախարարությունը չի համաձայնեցրել քաղաքապետարանի առաջարկած նախագծերը։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը