Շարունակվում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ բողոքի ակցիան

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ բողոքի ակցիան շարունակվում է: Ժամը 10:00-ից մի խումբ երիտասարդներ հավաքվել են Երևան-Էջմիածին ճանապարհին: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են անհապաղ կալանավորել Մանվել Գրիգորյանին: Ոստիկանությունը երիտասարդներին հորդորել է չփակել ճանապարհը: