«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի փաստաբանը հաղորդում է ներկայացրել Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ իր պաշտպանյալին կալանավորելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը քննած դատավորին պատասխանատվության ենթարկելու համար։ Մեր տեղեկություններով՝ միջնորդությունն առանց պաշտպանական կողմի մասնակցության քննել ու որոշում է կայացրել դատավոր Արտուշ Գաբրիելյանը։
Պաշտպանական կողմը համոզված է, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ 30.12.2018թ. կայացված որոշմամբ խախտվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենիցայի, ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, ՀՀ դատական օրենսգրքի բազմաթիվ դրույթներ, որոնք ազդել են գործի ելքի վրա և խաթարել են արդարադատության բուն էությունը:
Մասնավորապես՝ դատարանը պաշտպանական կողմին՝ Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանին, պատշաճ կերպով չի ծանուցել նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին՝ այդպիսով թույլ տալով մրցակցության սկզբունքի խախտում, ինչն էլ իր հերթին հանգեցրել է ՀՀ Սահմանադրությամբ, եվրոպական կոնվենցիայով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտմանը։
Փաստաբանը խնդրել է Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ եւ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմել բարձրագույն դատական խորհրդին:
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը