«Իմ քայլը» ամեն ինչ խառնել է իրար

«Իմ քայլը» դաշինքի նորընտիր պատգամավորները հունվարի 10-ին՝ մանդատները ստանալու օրը, հավաքվել էին Ազգային ժողովի նիստերի դահլիճում և փակ քննարկում էին անցկացրել, որին մասնակցել է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը  168 ժամի  հետ զրույցում հայտարարել է, որ «Իմ քայլը» խմբակցություն իրավաբանորեն գոյություն չունի, կլինի միայն հունվարի 14-ին, երբ կկայանա ԱԺ 7-րդ գումարման առաջին նիստը, հետևաբար՝ չէր կարող, որպես այդպիսին, խմբակցության նիստ գումարել։ Առավել ևս այս պարագայում անհասկանալի է, թե ինչու է նրանց թույլատրվել հավաքվել ԱԺ լիագումար նիստերի դահլիճում ու կուսակցական հարցեր քննարկել, որը տևել է մի քանի ժամ և նույնիսկ ընդմիջվել է:

«Նորընտիր պատգամավորներն իրենք խնդրել են աշխատակազմին՝ դահլիճում ունենալ հանդիպում՝ որոշակի տեխնիկական հարցերի հետ կապված, մասնավորապես՝ ծանոթանալ դահլիճին, քվեարկության մեխանիզմին և այլն։ Խնդրանքը բավարարվել է, ինչպես միշտ բոլոր տարիներին է եղել, և այդտեղ եղել է աշխատանքային հանդիպում՝ աշխատակազմի ներկայացուցիչների և նորընտիր պատգամավորների միջև, աշխատակազմի համապատասխան պաշտոնյաները ներկայացրել են տեխնիկական համակարգերը, քվեարկության համակարգը, միկրոֆոնների աշխատանքը, էլեկտրոնային համակարգը, և այլն։ Եթե մասնակիցներն իրար հետ ինչ-որ բան են խոսում, ոչ ոք չի կարող արգելել, բայց դա նիստ անվանել չի կարելի, դա այլ է»,- ասել է Ա.Բաբայանը։
Ըստ նրա՝ նոր պատգամավորների ծանոթացումը դահլիճին ոչ միայն նորմալ է, այլև պարտադիր և կարևոր է։ Ընդ որում, ինչպես նշել է Ա.Բաբայանը, նախկինում էլ դա արվում էր, բայց այսպիսի աղմուկ չէր առաջանում, որովհետև նոր պատգամավորներ 5, 10 կամ 15 հոգի էին լինում, բայց քանի որ հիմա շատ են, պատգամավորների կազմը 80% փոխվել է, դրա համար այդպիսի տպավորություն է ստեղծվել։ Իսկ թե ինչու է այդ «ծանթացմանը» մասնակցել  նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ հարցին, Ա.Բաբայանը միայն պատասխանել է, որ ՀՀ վարչապետն ու նախագահը բոլոր պետական հիմնարկներում մուտքի իրավունք ունեն։ Հիշեցնենք, որ «Իմ քայլի» պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ խմբակցությունը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է գումարել, և քննարկել են խմբակցությանը վերաբերող հարցեր։ «Կարելի է ասել, որ զուտ խմբակցության նիստ է, և խմբակցության նիստում քննարկվել է գալիք աշխատանքների տրամաբանությունը և գործելաոճը»,- ասել էր նա։ Հավելենք, որ ԱԺ դահլիճը նախատեսված է բացառապես Ազգային ժողովի նիստերի և ԱԺ լսումների համար։ Սա, ինչպես պարզաբանել է Ա.Բաբայանը, կարգավորվում է ԱԺ ներքին կանոնակարգերով։ Լուսանկարները՝ «Հայկական ժամանակի»

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ԿԸՀ-ն բավարարեց միջնորդությունը Իրականում ի՞նչ նպատակով է Աննա Հակոբյանը մեկնում ԱՄՆ․ Հարութ Սասունյան (video) Զորավարժությանն ընդգրկված են ԱՄՆ ցամաքային զորքերի, Ֆրանսիայի, Հունաստանի զինծառայողները Ռուսաստանից կախվածությունը խորանում է․ ԵՄ-ն հնգապատկել է միջուկային վառելիքի ներմուծումը Վենսը բացում է փակագծերը․ նույնիսկ ԱՄՆ-ի ամբողջ զինամթերքը բավարար չէր Ուկրաինային «Подонк, սրիկանե՛ր, ձեր խաղաղություն գինը սա՞ է․ Հաջիևից հետո ինչքա՞ն ադրբեջանցիներ են գալու» (video) Խայտառակ վիճակ է․ 25-օրյա հավաքներին մարդկանց ուղարկում եմ, որ… պահեստազորի սպա (video) Հայաստանում սոցիալապես անապահով բնակիչներին կարգելվի օգտվել առցանց խաղատներից Մայիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0․7 °C-ով, տեղումները նվազել են մոտ 27 %-ով Վթարված ավտոբուսից երեք երեխա տեղափոխվել է Երևան՝ լրահետազոտման․ ՆԳՆ Սրանք լա՛վ գիտեն՝ էդ մարդկանց գլխին չե՛ն կարող «զենքը դնել» ու տանել ընտրությունների․ Իշխանյան (video) #ՀԻՄԱ. «Փաշինյանը լա՛վ գիտեր՝ հենց այդ պահին հայտնվելու էր բանտում». Հարութ Սասունյան (video) «Թուրքական մամուլը խայտառակ թվեր է հրապարակել Աննայի ծախսերից»․ Համբիկ Սասունյան (video) «Նիկո՛լ, ո՞վ է Աննան… մեր փողերով էս ու՞ր ես ճանապարհում». քաղաքացի (video) Ստեփան, չես ամաչու՞մ․․․ Ռուբեն Հակոբյան «Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան (video) Վախենում են, որ հանրությունը կհասկանա՝ ինչ է կատարվում․Դավիթ Ղազինյան (video) ՇՏԱՊ. Հաջիևը եկել է նոր տարածքների հետևից. Հայաստանը ներսից սկսում են «լափել». Համբիկ Սասունյան (video) Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (video) Միլիոնավոր պարգևավճարներին զուգահեռ Փաշինյանը նորից խոսեց թոռակառուների փողից․․․ (video) Թրամփը դադարեցրել է Գազայի հատվածում Իսրայելի նոր գործողության նախապատրաստումը Դավիթ Ղազինյանը կկալանավորվի՞․․․ Ղազինյանի մեկնաբանությունը (video) Թրամփը դադարեցրել է Գազայի հատվածում Իսրայելի նոր գործողության նախապատրաստումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am