Միլիոնատերերը լքում են

2015 թվականին Ռուսաստանից 2 հազար միլիոնատերեր են հեռացել: Այս մասին է վկայում New World Wealth-ի զեկույցը: Հեղինակները երկրից միլիոնատերերի արտահոսքն անհանգստացնող են համարում: Ռուսաստանը վեցերորդն է այն երկրների ցանկում, որտեղից 2015 թվականին ամենաշատ թվով դոլարային միլիոնատերերն են հեռացել: Զեկույցի համաձայն, Ռուսաստանում միլիոնատերերի ընդհանուր թիվը կրճատվել է 2%-ով՝ հասնելով 127 հազարի: Ըստ ՌԲԿ-ի, Ռուսաստանն աճի մեծ պոտենցիալ ունի, սակայն երկրից միլիոնատերերի արտահոսքն անհանգստացնող է: Զեկույցի հեղինակները որպես երկրի հիմնական խնդիրներ նշում են «մասնավոր բիզնեսի գործերին պետության անառողջ միջամտության մակարդակը» եւ «հակաամերիկյան դիրքորոշումը», ինչը «խանգարում է ներքին ներդրումներին եւ դժվարացնում շուկայում արտասահմանյան ընկերությունների ներգրավվածությունը»: Միլիոնատերերի արտահոսքի առումով առաջին տեղում Ֆրանսիան է: 2015 թվականին երկրից առնվազն 1 մլն դոլար կարողություն ունեցող 10 հազար մարդ է հեռացել, արդյունքում Ֆրանսիայում միլիոնատերերի թիվը նվազել է 3%-ով՝ հասնելով 323 հազարի: Ֆրանսիայից միլիոնատերերը մեկնել են հիմնականում Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա եւ Իսրայել: Վարկանիշի երկրորդ հորիզոնականում Չինաստանն է, որտեղից 9 հազար միլիոնատեր է հեռացել (1%): Միաժամանակ, Չինաստանն ավելի շատ նոր միլիոնատերեր է «արտադրում», քան կորցնում: Երրորդ տեղում Իտալիան է, որը 6 հազար միլիոնատեր է կորցրել (2%): Ֆրանսիայից միլիոնատերերի արտահոսքը զեկույցի հեղինակները բացատրում են կրոնական լարվածության աճով եւ զգուշացնում, որ առաջիկա 10 տարիներին արտահոսքը կշարունակվի: Կրոնական խնդիրների բացասական ազդեցությանն առաջիկայում կբախվեն նաեւ Բելգիան, Գերմանիան, Շվեդիան եւ Մեծ Բրիտանիան: 2015 թվականին միլիոնատերերի թվի աճով առաջին տեղում Ավստրալիան է: Անցյալ տարի այս երկիր 8 հազար միլիոնատեր է ժամանել (3%): Երկրորդ տեղում ԱՄՆ է, ուր 7 հազար միլիոնատեր է մեկնել. զեկույցի հեղինակներն ԱՄՆ-ում 4.18 մլն միլիոնատերերի են հաշվել: Երրորդ տեղում էլ հայտնվել է Կանադան, ուր անցյալ տարի 5 հազար միլիոնատեր է ժամանել (2%):

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Իր այդ խոսքում Փաշինյանը մի ավելի սարսափելի բան ասաց․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Այսօր երեկոյան սկսվում է․․․ ձեռք ձեռքի տված աղետ են բերելու․ Անժելա Թովմասյան (video) Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ «Չորս պատերազմ բերած քառագլուխ Նիկոլը Հայաստան բերեց Մուստաֆաևին» (video) Այս մարդիկ պարտված են իրենց ուղեղներում․ ադրբեջանագետ Ճնշումները պայմանավորված են Փաշինյանի վարկանիշի անկումով․ Մարիաննա Ղահրամանյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում խուզարկության մասին Գաբրելյանովը հայտարարել է Հայաստանում 300 000 ադրբեջանցիների լայնածավալ վերաբնակեցման ծրագրերի մասին «Չէ՛ ծիտ, եթե չես հավատում, կարող ես գնալ, Լարսում պառկել»․ Արմինե Ադիբեկյան (video) Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունն Աղվերանի Apricot Hotels & Resort հյուրանոցում է Երևան-Գյումրի ավտոճանապարհին 34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿ «Հայ-ռուսական հարաբերությունները կպայթեն, եթե Նիկոլը․․․»․ Կոնստանտին Զատուլին (video) Նոյեմբերյանում նախապատրաստվո՞ւմ են Ադրբեջանի փոխվարչապետի այցին. մանրամասներ Տիկի՛ն Ավանեսյան, պատրաստ եմ ձեզ ուղեկցել Բաքու այցի ընթացքում. Մանե Թանդիլյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք Ես չեմ նայում Փաշինյանին, ամոթ է, վատ եմ զգում․ Հարցում (video) Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են իշխանության, Հայաստանի պարտությունները շարունակական են լինելու. Ոսկան Սարգսյան Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին Ալե՛ն, չի կարելի նախանձել մի մարդու, ով տենց մամա ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից 10 մարդ է զոհվել Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում Ադրբեջանի փոխվարչապետը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր Փաշինյանը դաստիարակություն և հասկացողություն չունի, աննոռմալ երևույթ․ Հարցում (video) Թուքիայից հայտարարել են՝ այլընտրանքային առևտրի ուղին կարևոր է, օրակարգում է «Զանգեզուրի միջանցքը» «Խնդիրն էն կլիներ, եթե Աննա Հակոբյանն Ալիևի հետ սիրավեպ ունենար»․ Արմինե Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am