Հնարավոր չէ, որ ես, երեխաներս, թոռներս այդ հրեշի հետ միասին նույն քաղաքում ապրենք. Միքայել Աղաջանով

Aysor.am-ը զրուցել է Միքայել Աղաջանովի հետ։ – Պարոն Աղաջանով, դուք բավական երկար ժամանակ Ձեր որդու սպանության քրեական գործի մասին հարցազրույց չէիք տալիս, չէիք խոսում լրատվամիջոցների հետ, բայց վերջին ժամանակներում Ձեր ֆեյսբուքյան էջում հայտարարում եք, թե Մհեր Ենոքյանը ազատ է արձակվում։ Կասե՞ք որքանով են արդարացված Ձեր մտահոգությունները, ունե՞ք ստույգ ինֆորմացիա, որ նա ազատ է արձակվում։ – Մեր ընտանիքի ակտիվությունը վերջին ժամանակներում պայմանավորված է նրանով, որ մենք ունենք, ըստ երևույթին, տեղեկություն այն մասին, որ սկսվել է համաներման գործընթաց նաև ցմահ բանտարկյալների նկատմամբ։ Նրանցից ընտրել են Մհեր Ենոքյանին որպես նաև մի անձ, որը վստահություն է ներշնչում և որի հետ մեր նոր ղեկավարությունը կապում է մեր երկրի հետագա զարգացումը։ Ես և իմ ընտանիքի անդամները չենք ընդունում ոչ մի փորձ Մհեր Ենոքյանին ներելու համար։ Ես հստակ չգիտեմ՝ որ փուլում է գտնվում այդ հարցը։ Մեր տվյալներով, արդարադատության նախարարության ներման հանձնաժողովի դրական եզրակացությամբ այդ որոշումը փոխադրվել է վարչապետի մոտ։ Ինչ է այնտեղ կատարվում, չգիտեմ։ Դրանով է պայմանավորված մեր ակտիվությունը։ Մենք ոչ մի կերպ չենք կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ այդ հրեշը արդարացվի։ Մենք մտահոգված ենք, որ հնարավոր է վարչապետին թյուրիմացության մեջ դնեն։ Բոլոր դեպքերում վարչապետի շուրջ գտնվող մարդիկ կարող են իրեն ոչ օբյեկտիվ, ոչ ստույգ ինֆորմացիա տրամադրել։ – Ո՞ւմ նկատի ունեք։ – Խոսքը Զարուհի Մեջլումյանի մասին է, որը լրագրող է, ու հիմա նա ամուսնացել է այդ Մհեր Ենոքյանի հետ և իհարկե, ուզում է արդարացնել, որ իր անձնական հարցերը նույնպես լուծվեն։ Մենք դա չենք ընդունել ու երբևիցե չենք ընդունի։ Ինձ ժամանակ առ ժամանակ հարցնում են՝ կարո՞ղ է մենք ներենք։ Ո՛չ, մենք մեր վերաբերմունքը այդ հարցի նկատմամբ երբևիցե չենք փոխի, որովհետև Մհեր Ենոքյանը մեզանից խլեց ամենաթանկը, ինչ ունեինք՝ մեր որդուն։ Սա նախապես պլանավորված, գումար վաստակելու նպատակով մի գործողություն էր, որն ուղղված էր դասընկերոջ դեմ, մի մարդու դեմ, որի հետ դու ամեն օր վեց ժամ անց ես կացնում։ Այդ ամբողջ գործողությունը հիմնված էր վստահության վրա։ Տղաս վստահեց այդ Մհեր կոչեցյալին, հրավիրեց իրենց տուն։ Բայց ինչո՞ւ որոշեց, որ բժշկական ինստիտուտի պրոֆեսորը, դասախոսը կարող է իր ուզած գումարը որդու դիակի դիմաց տա։ Դրանից հետո խոսել ներման մասին, որ ես, երեխաներս, թոռներս այդ հրեշի հետ միասին նույն քաղաքում ապրենք, հնարավոր չէ։ – Ենոքյանը, ինչպես նաև նրա կողմնակիցները պնդում են, որ ինքը մեղավոր չէ, նույնիսկ արդարացման հասնելու հույս ունեին։ Ի՞նչ կասեք, ինչի՞ հիման վրա է նման պնդումը։ – 1996-ին դատ է տեղի ունեցել, ես, իմ ընկերները, հարազատները ներկա ենք եղել այդ դատին։ Այնտեղ Արամ Հարությունյանը հայտարարեց, որ դու ինձ համոզել ես, որ այդ ձևով պետք է գումար վաստակենք, կիսենք։ Ասել է նաև, որ մի երկու ամիս փնտրել են մի մարդ, որը կարող է հարստացնել ու կանգ են առնում որդուս վրա։ Նրանք երկուսով էին։ Տղաս ամբողջությամբ դանակահարված էր, մի քսան-քանի տեղից։ Իսկ մեղադրյալների վրա ոչ մի վնասվածք չկար։ Նրանք նստացրել են մահճակալի վրա ու հետևից «ռազվադնոյ կլյուչով» հարվածել են որդուս։ – Դուք Ձեզ համար պարզե՞լ եք, միայն ֆինանսական պահա՞նջ է եղել։ Ինչու եմ հարցնում, քանի որ խոսվում էր սպանության նաև կրոնական, ազգային հողի վրա վարկածի մասին։ – Բոլորովին։ Մենք բոլոր կողմերից հայ ենք, մեր արմատները հայ են։ Ուրիշ բան է, որ ես Երևանում չեմ ծնվել, իմ հայրը, մայրը հայ են ապրել են Թիֆլիսում։ Հիմա ամեն ինչ էլ կասեն։ Բայց ես չեմ ուզում քննարկել, որովհետև այդ ամենն աբսուրդ է։ Կա փաստ՝ ինձ զրկել են իմ որդուց։ Ես պրոֆեսոր եմ, աղջիկս նույնպես, մյուս աղջիկս ԱՄՆ-ում է, դարձյալ նույն ձև։ Երևի տղաս էլ պետք է դառնար պրոֆեսոր, բայց նա զրկեց մեր ընտանիքը, Հայաստանը պայծառ, պիտանի մարդուց։ Ես չեմ պատկերացնում Մհեր Ենոքյանի հետ մի քաղաքում ապրելը, չեմ պատկերացնում։ Աղջկաս հասակակիցներն ասում են՝ եթե նա դուրս գա, մենք կվախենանք մեր երխաներին դուրս թողնել փողոց, որովհետև չգիտենք՝ ինչ կարող է բերել մեր գլխին։ Նա այնպիսի անձնավորություն, որից ամեն ինչ սպասելի է։ – Դուք չեք կարծո՞ւմ, որ 20-ից ավելի տարիների ընթացքում գուցե նա փոխված լինի։ – Գիտեք, ես շատ քիչ եմ հավատում, որ բանտում նստած մարդը փոխվում է։ Ինձ թվում է՝ նա բանտում ավելի կատարելագործված կլինի։ Նա խելոք մարդ է, նա ունի կամքի մեծ ուժ, որովհետև եթե չունենար, կկործանվեր։ Բայց տեսնում եք, գնաց այնտեղ ավարտեց մեկ այլ բուհ, ամուսնացավ, գրքեր է գրում։ Այսինքն՝ նա ուժեղ մարդ է, նա, հակառակը, կարող է այնտեղ ինչ-որ նոր ձևեր մշակի … Եթե նորմալ մարդ լիներ, կշարունակեր սովորել բժշկական համալսարանում, կավարտեր, կաշխատեր հոր ստամատալոգիական կլինիկայում։ – Նորմալ համարո՞ւմ եք այն, որ Մհեր Ենոքյանը չի ընդունում իր մեղքը, բայց իրեն ներում են։ – Նորմալ չէ դա։ Ես ասում եմ՝ ինչու եք այդքան մարդկանց մեջ ընտրել սրան։ Մարդիկ, ովքեր մոտ են կանգնած այդ բանտարկյալներին, ասում են՝ սա ամենավտանգավոր, ամենաչսիրված անձնավորությունն է բոլորի մեջ։ Խելոք մարդը, եթե նրա խելքը ուղղված է հանցագործ ուղղությամբ, նա կրկնակի վտանգավոր է դառնում։ Սա այսքան տարի մարդկանց տարավ-բերեց, չգիտեմ ինչ համոզեց ու հիմա խաբելով ստանում է ազատություն ու ցույց կտա, որ ճիշտը ինքն էր։ Ամբողջությամբ՝ aysor.am

դիտվել է 262 անգամ
Լրահոս
Իրականում ի՞նչ նպատակով է Աննա Հակոբյանը մեկնում ԱՄՆ․ Հարութ Սասունյան (video) Զորավարժությանն ընդգրկված են ԱՄՆ ցամաքային զորքերի, Ֆրանսիայի, Հունաստանի զինծառայողները Ռուսաստանից կախվածությունը խորանում է․ ԵՄ-ն հնգապատկել է միջուկային վառելիքի ներմուծումը Վենսը բացում է փակագծերը․ նույնիսկ ԱՄՆ-ի ամբողջ զինամթերքը բավարար չէր Ուկրաինային «Подонк, սրիկանե՛ր, ձեր խաղաղություն գինը սա՞ է․ Հաջիևից հետո ինչքա՞ն ադրբեջանցիներ են գալու» (video) Խայտառակ վիճակ է․ 25-օրյա հավաքներին մարդկանց ուղարկում եմ, որ… պահեստազորի սպա (video) Հայաստանում սոցիալապես անապահով բնակիչներին կարգելվի օգտվել առցանց խաղատներից Մայիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0․7 °C-ով, տեղումները նվազել են մոտ 27 %-ով Վթարված ավտոբուսից երեք երեխա տեղափոխվել է Երևան՝ լրահետազոտման․ ՆԳՆ Սրանք լա՛վ գիտեն՝ էդ մարդկանց գլխին չե՛ն կարող «զենքը դնել» ու տանել ընտրությունների․ Իշխանյան (video) #ՀԻՄԱ. «Փաշինյանը լա՛վ գիտեր՝ հենց այդ պահին հայտնվելու էր բանտում». Հարութ Սասունյան (video) «Թուրքական մամուլը խայտառակ թվեր է հրապարակել Աննայի ծախսերից»․ Համբիկ Սասունյան (video) «Նիկո՛լ, ո՞վ է Աննան… մեր փողերով էս ու՞ր ես ճանապարհում». քաղաքացի (video) Ստեփան, չես ամաչու՞մ․․․ Ռուբեն Հակոբյան «Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան (video) Վախենում են, որ հանրությունը կհասկանա՝ ինչ է կատարվում․Դավիթ Ղազինյան (video) ՇՏԱՊ. Հաջիևը եկել է նոր տարածքների հետևից. Հայաստանը ներսից սկսում են «լափել». Համբիկ Սասունյան (video) Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (video) Միլիոնավոր պարգևավճարներին զուգահեռ Փաշինյանը նորից խոսեց թոռակառուների փողից․․․ (video) Թրամփը դադարեցրել է Գազայի հատվածում Իսրայելի նոր գործողության նախապատրաստումը Դավիթ Ղազինյանը կկալանավորվի՞․․․ Ղազինյանի մեկնաբանությունը (video) Թրամփը դադարեցրել է Գազայի հատվածում Իսրայելի նոր գործողության նախապատրաստումը Լսե՛ք Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը․ ու՞մ մասին է խոսքը գնում․ Արամ Վարդևանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am