Համայնքներն էական ֆինանսական կորուստ են ունենում. Էմին Երիցյանը դիմում է Փաշինյանին

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արդեն տևական ժամանակ բարձրաձայնվող և համայնքների ֆինանսական կայունության վրա էապես բացասական ազդեցություն ունեցող խնդրի լուծման համար։ 2004-2006թթ. ՀՀ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերն անհատույց սեփականության իրավունքով հանձնվել են ՀՀ համայնքներին: Խնդրո առարկա հողամասերը 2006 թվականից սկսած համարվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողեր, հետևաբար միանգամայն իրավաչափ է, որ օտարվող հողերի կադաստրային արժեքները վճարվեն համայնքային բյուջեներ: Մինչդեռ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ համայնքների ղեկավարներին ներկայացվել է գրություն նշված հողամասերի օտարման մասով կադաստրային արժեքները պետական բյուջե մուտքագրելու մասին, որի արդյունքում համայնքները 2018 թվականի սկզբից առ այսօր էական միջոցներ են փոխանցում պետական բյուջե՝ կրճատելով համայնքների սեփական եկամուտները։ Միաժամանակ, ՀՀ կառավարությունը Երևան քաղաքի մասով սահմանվել է բացառություն, մասնավորապես, Երևանում գտնվող բոլոր հողամասերի կադաստրային արժեքն ամբողջությամբ վճարվում է Երևան համայնքի բյուջե։ Այդպիսով, կիրառվել է անհավաբար մոտեցում Երևանի և մնացած համայնքների միջև։ Էմին Երիցյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ուղղված դիմումի տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Պարոն Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Հարգելի պարոն վարչապետ, Սույնով դիմում եմ Ձեզ՝ ակնկալելով Ձեր անմիջական միջամտությունը արդեն տևական ժամանակ բարձրաձայնվող և համայնքների ֆինանսական կայունության վրա էապես բացասական ազդեցություն ունեցող խնդրի լուծման համար։ Խնդիրն առնչվում է պետական կառավարման մի քանի մարմինների, ուստի ՀՀ կառավարության անմիջական իրավասության ոլորտն է։ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 26.11.2005թ. ուժի մեջ մտած ՀՀ ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, նույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված հողամասերը սեփականության իրավունքով ձեռք բերելուց հետո հողամասի կամ դրա մասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին (մասնակիցներին) հանձնման, այդ թվում՝ պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման հետևանքով հողամասի իրացման դեպքում՝ անկախ այն հանգամանքից, թե հողամասը ձեռք է բերվել հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը: Վերը մեջբերված իրավանորմի կիրարկման առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ համայնքների ղեկավարներին ներկայացվել է համապատասխան գրություն, որով հիմնավորվել է նշված հողամասերի օտարման մասով կադաստրային արժեքները պետական բյուջե մուտքագրելու հանգամանքը։ Խնդիրը լայն արձագանք է ստացել համայնքներում, քանի որ շոշափելի բացասական ազդեցություն է թողնում մեծ թվով համայնքների ֆինանսական կարողությունների վրա։ Հարցը բազմաթիվ ֆորմատներով քննարկվել է «Հայաստանի համայնքների միություն» շրջանակներում։ Որպես հարցի նախապատմություն, տեղեկացնեմ, որ 2004-2006թթ. ՀՀ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերը, անհատույց սեփականության իրավունքով հանձնվել են ՀՀ համայնքներին: Հարցի էությունն այն է, որ փաստորեն վիճելի շենք-շինություններով զբաղեցրած հողամասերը 2006 թվականից սկսած համարվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողեր, հետևաբար միանգամայն իրավաչափ է, որպեսզի օտարվող հողերի՝ ընդ որում, գործող հողային օրենսգրքի կարգավորման պայմաններում տվյալպահի կադաստրային արժեքները վճարվեն համայնքային բյուջեներ: Նշված խնդրի կարգավորումը էական և կարևոր նշանակություն ունի համայնքների կենսագործունեության համար, քանի որ հողամասերի օտարումից առաջացած կադաստրային արժեքների վճարումները համարվում են համայնքների սեփական եկամուտների հիմնական աղբյուրներից մեկը, որոնց բացակայության պայմաններում բազմաթիվ համայնքային խնդիրներ կմնան չլուծված: Միաժամանակ տեղեկացնեմ, որ Երևան քաղաքի մասով սահմանվել է բացառություն, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 06.03.2018թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1517-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 251-Ն որոշման 2.1-րդ կետով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ, 12-րդ, 18-րդ և 19-րդ մասերով նախատեսված՝ Երևանի համայնքի վարչական սահմաններում գտնվող բոլոր հողամասերի կադաստրային արժեքն ամբողջությամբ ենթակա է վճարման Երևանի համայնքի բյուջե՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերով այլ համամասնությունների: Այդպիսով կիրառվել է անհավաբար մոտեցում Երևանի և մնացած համայնքների միջև։ Հարցի կապակցությամբ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մի շարք համայնքների ղեկավարների տրամադրել է խնդրի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության դիրքորոշումը: Վերջինս, անդրադառնալով ՀՀ հողային օրենսգրքի վիճելի հարցով կարգավորման առարկա հանդիսացող իրավահարաբերությունները սահմանող իրավանորմերին, պարզաբանել է, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի ուժով նույն հոդվածում նշված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից այդ հողամասերը օտարելու դեպքում դրանց նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերած երրորդ անձինք պարտավոր են վճարել այդ հողամասերի կադաստրային արժեքը համայնքային բյուջե: Վերոգրյալը հաշվի առնելով, խնդրում եմ Ձեր միջամտությունը, մասնավորապես՝ հանձնարարել իրավասու պետական կառավարման մարմիններին մշակել «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով ՀՀ հողային օրենսգրքի անցումային դրույթներում հստակեցվի սույն գրությամբ պայմանավորված հողամասերի կադաստրային արժեքները համայնքների բյուջեներ վճարելու կարգավորումը: Միաժամանակ, հաշվի առնելով օրենքի նախագծի մշակման և ընդունման համար պահանջվող տևական ժամանակը և անհրաժեշտ ընթացակարգերը, ինչպես նաև խնդրով պայմանավորված համայնքների կողմից շարունակական ու էական ֆինանսական կորուստների հանգամանքը, որպես միջանկյալ լուծում, առաջարկում եմ, Երևան քաղաքի օրինակով ընդունել ՀՀ կառավարության համապատասխան որոշում, որով կսահմանվի հողամասերի կադաստրային արժեքները համայնքների բյուջեներ վճարելու կարգորոշումը, ինչպես նաև ամրագրվի կարգավորում, որով կապահովվի 2018 թվականից սկզբից մինչ տվյալ որոշման ընդունման պահը պետական բյուջե վճարված ֆինանսական միջոցների վերադարձը համապատասխան համայնքների բյուջեներ:

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Տ. Վահան եպսիսկոպոս Հովհաննիսյանը շարունակում է մնալ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ. Արթենյան Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության պառակտվածության մասին Մարիամ Փաշինյանի հրապարակումը ծնողների ամուսնալուծությունից հետո․ երջանիկ է՞ Զինվորի մահվան դեպքին նախորդել է վիճաբանություն. հնչել են կրակոցներ. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում Սրանց ասեն՝ ձեզ պետքարան գնալուց էլ պետք է նկարենք, ցույց տանք, կհամաձայնեն․․․ Երևան-Սևան ճանապարհի Չայնիի ոլորաններ կոչվող հատվածում կիլոմետրանոց խցանում է, տեսանելիությունը՝ ցածր Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Infiniti»-ն կոտրել է երկաթյա էլեկտրասյունը և կողաշրջվել Մեծ Բրիտանիան տարհանել է իր դիվանագետներին Իրանից Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար Իջեւանում հողին հանձնեցին ավտովթարից զոհված 19-ամյա պայմանագրային զինծառայողին. NEWS.am Չինաստանն իր քաղաքացիներին առաջարկել է հեռանալ Իրանից Իրանի ու Իրաքի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր Անձրևի հետևանքով Բաբաջանյան փողոցից դեպի Ձիարշավարան տանող ճանապարհահատվածը ծածկվել է ջրով Քոբուլեթիի ավտովթարի հետևանքով 2 զինծառայող է զոհվել Գլխավոր դատախազը Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ է դիմել Ամբողջ օրը թմբկահարում են չեղած խաղաղությունից, իսկ թե ինչ է կատարվում բանակի ներսում, չեն խոսում. Ժաննա Ալեքսանյան Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում Չինաստանն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը ՆԳՆ-ի կողմից հայտարարված տենդեռը շահել է Ջեկի Չանի ընկերությունը. ակտիվիստ NYT. Իսրայելում ԱՄՆ դեսպանը կոչ է անում դիվանագետներին լքել երկիրը Պակիստանը հայտարարել է աֆղանստանցի 274 զինծառայողի չեզոքացման մասին Պետքարտուղարությունն Իսրայելում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների մի մասին կարգադրել է հեռանալ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է բետոն էլեկտրասյանը, տապալել այն. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am