«Անհարմար», «անկանխատեսելի» գործընկերն ու «փորձված» հները

Ռուսաստանյան «Коммерсант» պարբերականի հունվարի 9-ի համարում հոդված է հրապարակվել, որտեղ հեղինակը վերլուծել է, թե ինչպես է Ռուսաստանը հարաբերությունները կառուցելու իր մոտ հարևանների հետ 2019 թվականին: Ըստ aysor.am-ի՝ հոդվածի հեղինակ Վլադիմիր Սոլովյովը գտնում է, որ 2019 թ-ին Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ Ռուսաստանի հարաբերություններում երաշխավորված կլինեն նոր սկանդալներ: Այսպես, հոդվածագիրը նշում է, որ մայիսին Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը խլել է իր նախորդից՝ Սերժ Սարգսյանից, զբաղեցնելով նրա տեղը: «Քաղաքական գործչի դաշնակիցը, որը նախկինում Հայաստանի սահմաններից դուրս ճանաչում չուներ՝ դարձավ փողոցը: Դրա աջակցությամբ պարոն Փաշինյանը հասավ նրան, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվեց իր մարդը, նաև անցկացրեց խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որում մեծ առավելություն գրանցեց մրցակիցների նկատմամբ»: Ապա հոդվածում հիշեցնում են, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված «Թավշյա հեղափոխությունը» ամբողջ աշխարհին ստիպեց քարտեզի վրա փնտրել այդ երկիրը և պարզել, թե ինչ է այնտեղ կատարվում: «Առանց արյունի իշխանափոխությունը բարձր է գնահատվել է Արևմուտքի կողմից: Ամերիկյան Time ամսագիրը Նիկոլ Փաշինյանին շնորհել է «Ժողովրդավարության խաչակիր» կոչումը, իսկ բրիտանական The Economist- ը Հայաստանն անվանել է տարվա երկիր, կրկին ժողովրդավարության առաջընթացի համար: Ռուսաստանի համար Նիկոլ Փաշինյանը դարձել է 2018 թվականի գլխավոր քաղաքական գործիչներից մեկը, չնայած առանց որևէ կոչման: Իհարկե, ժողովրդավարությունը դրա հետ կապ չունի: Ռուսական իշխանությունները զգուշորեն հետևել են հայկական հեղափոխությանը և նրա առաջնորդին: Եվ գրեթե առաջին անգամ ժամանակակից պատմության մեջ Մոսկվայի պաշտոնական արձագանքը, որը միշտ բացասական է ընկալում ցանկացած բողոքական շարժում իր տարածքում կամ հարևանների մոտ, անշուշտ չեզոք էր, եթե ոչ բարյացակամ: Հեղինակը հիշեցնում է. «Մենք հավատարիմ ենք երկու երկրների ժողովուրդների շահերից բխող բազմակողմ փոխշահավետ ռուս-հայկական համագործակցությանը և դաշնակցային համագործակցության ամրապնդման ու զարգացման համատեղ աշխատանքների շարունակմանը», - հայտարարել էր Ռուսաստանի ԱԳՆ-ն: Հայտարարությունը հայտնվել է ճգնաժամի շրջադարձային շրջանում. Նիկոլ Փաշինյանը՝ հենվելով իրեն երկրպագող փողոցի վրա, հալածում էր հին ռեժիմը: Այն բանից հետո, երբ նա հասել է վարչապետական աշխատասենյակ՝ Մոսկվայի համար սկսվել են տհաճ անակնկալներ: Նոր իշխանությունը նախաձեռնել է հետաքննություն 2008թ. մարտին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, երբ Երևանում ընդդիմության հանրահավաքը (նրա կազմակերպիչներից մեկը` Նիկոլ Փաշինյանը), ցրելու ժամանակ մարդիկ էին սպանվել: Մեղադրանքներ են ներկայացվել Կրեմլի համար ոչ խորթ ֆիգուրների՝ Հայաստանի նախկին նախագահ և Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկեր Ռոբերտ Քոչարյանին և այդ ժամանակ դեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Վերջինս 2008 թվականին Երևանի կայազորի հրամանատարն էր: Նշվում է, որ հետաքննությունը հանգեցրել է լուրջ առճակատման Ռուսաստանի հետ. Մոսկվան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետապնդումը համարել է որպես դիտավորյալ հարված` դաշինքի իմիջին: Բայց Նիկոլ Փաշինյանը կիրառել է մարտավարություն, որը փորձարկվել էր իշխանության համար պայքարում, այն է` ոչ մի քայլ հետ: Պարոն Խաչատուրովին գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռացնելուց հետո նա պահանջել է, որ նրա փոխարեն պաշտոնում նշանակվի Երևանի մեկ այլ ներկայացուցիչ: Դա ընդլայնել է հակամարտության մասնակիցների շրջանակը: Բելառուսը հայտարարել է թափուր տեղ զբաղեցնելու իր իրավունքի մասին և ստացել է բոլորի աջակցությունը, բացի Հայաստանից: Զիջել չցանկացող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Հաշվի առնելով մեր անվտանգությունը՝ պետք է հասկանալ, կարող ենք կազմակերպությանը լուրջ ընդունել, թե ոչ»: Այնուհետև հոդվածում հիշեցնում են, որ կադրային հարցը լուծել չի ստացվել նույնիսկ դեկտեմբերի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո: «Անկախ նրանից, թե ինչով էլ ավարտվի 2019-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման պատմությունը՝ Մոսկվայի համար պարոն Փաշինյանը վերջնականապես ստացել է անհարմար գործընկերոջ կերպարը, որից կարելի է ամեն ինչ սպասել: Անհանգստացնում է Հայաստանում ձևավորվող մասնավոր իշխանության ռեժիմը, քանի որ, ի տարբերություն Ալեքսանդր Լուկաշենկոյի կամ Նուրսուլթան Նազարբաևի՝ Փաշինյանն անկանխատեսելի է», - ՀՀ վարչապետին այդպես է բնութագրել ռուս մի պաշտոնյա՝ պարբերականի հետ զրույցում: Բարդ հարաբերությունների ապացույց է դարձել Նիկոլ Փաշինյանի ամենավատ քաղաքական թշնամի Ռոբերտ Քոչարյանին Պուտինի կողմից ուղարկված Ամանորի շնորհավորանքը: Ռուսաստանի ղեկավարը ձերբակալված հայ նախկին նախագահին մաղթել է «առողջություն և ոգու տոկունություն»: Ահա, ընդհանուր առմամբ ռուսաստանյան պարբերականում արտացոլվել են այն տրամադրությունները, որոնք առկա են Փաշինյանի իշխանության նկատմամբ: Ռուսաստանում՝ ՀԱՊԿ-ական, ԵԱՏՄ-ական «ակումբներում», իսկապես, Հայաստանի նոր իշխանությունը, կարծես, մեկուսացած լինի, Փաշինյանը առայժմ չի համարվում «մերոնքական», ավելին՝ նա անկանխատեսելի է այնպիսի գործընկերների համար, որոնք սովոր չեն փոփոխությունների, սովոր չեն «փողոցից» իշխանության եկածներին ղեկավար համարել: Ամեն դեպքում, 2019-ին Փաշինյանից մեծ ջանքեր են պահանջնվելու, որպեսզի դաշնակիցների հետ հարաբերությունները բերի գոնե սովորական գործընկերային մակարդակի: Թամար Բագրատունի

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am