«Սառը ցնցուղ». Հաշվեհարդա՞ր, թե՞ արդար քննություն

Տևական լռությունից հետո Հայաստանի իշխանությունները, վերջապես սկսեցին արձագանքել Ղազախստանի Կարագանդա քաղաքում ստեղծված իրավիճակին: ՀՀ ԱԳՆ-ն՝ ի դեմս փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, որը կարևորել էր, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ անդրադարձ կատարելիս հիմք կընդունվեն պաշտոնական աղբյուրները, և սոցիալական ցանցերում չի տարածվի չստուգված տեղեկատվություն, ինչը կարող է դառնալ հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու աղբյուր՝ այս կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգությանը փորձելով տալ ազգամիջյան նրբերանգ: «Այնուամենայնիվ, Հայաստանում տուրք են տվել որոշակի հայտարարությունների, որոնք արվել են առանց հաշվի առնելու թե մեր երկրի պաշտոնական դիրքորոշումը, որը մասնավորապես, արտահայտվել է Հայաստանի դեսպանության հայտարարության մեջ, թե հարցի գերզգայուն բնույթը Կարագանդայում բնակվող մեր հայրենակիցների համար»: Այնուհետև ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում էին, որ Հայաստանն ու Ղազախստանը երկուստեք որդեգրվել են նույն դիրքորոշումը, որ դա կենցաղային քրեական երևույթ է, որին ազգամիջյան նրբերանգ տալու որևէ փորձ պետք է խստորեն բացառել։ Ըստ պաշտոնական Երևանի՝ ղազախական կողմից տրվել էին բոլոր հավաստիացումները, որ ձեռնարկվելու են համապատասխան միջոցներ՝ իրավիճակի վերահսկման և նմանօրինակ պոռթկումների վերացման ուղղությամբ: Եվ այդ միջոցները ձեռնարկվում են»։ Ապա՝ ԱԳՆ-ի տարածած մեկնաբանությունում ասվում էր. «Գիտակցելով ստեղծված իրավիճակի հետ կապված մտահոգությունները՝ կոչ ենք անում խորհրդատուներին, մասնագետներին առավել մեծ պատասխանատվություն ցուցաբերել այս շատ զգայուն հարցի շուրջ իրենց հայտարարություններում և չտրվել պոպուլիզմի և սադրանքների գայթակղությանը. սա գերզգայուն հարց է, որին ազգամիջյան երանգ տալու բոլոր փորձերը դատապարտելի և անհանդուրժելի են»։ Տեղի էր ունեցել հեռախոսազրույց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ղազախստանում մարդու իրավունքների հանձնակատար Ասկար Շակիրովի հետ, որը Արման Թաթոյանին վստահեցրել էր, որ՝ «դեպքն ունի միայն կենցաղային քրեաիրավական բնույթ՝ նաև հղում անելով իրավապահ մարմինների ինչպես նոր, այնպես էլ դրանից առաջ արված հաղորդումներին»: Այնուհետև Հայաստանի ու Ղազախստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Բեյբութ Ատամկուլովն էին հեռախոսազրույց ունեցել Անդրադառնալով Կարագանդայում ստեղծված իրավիճակին, նրանք ընդգծել էին կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգությանն ազգամիջյան նրբերանգ տալու փորձերի անթույլատրելիությունը: Կարագանդայի միջադեպը չի կարող ունենալ ազգամիջյան կոնտեքստ, հայատարարեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով. «Ինչքան ինձ են զեկուցել՝ կոնֆլիկտ ունեցած երկու խմբերն ազգային առումով միատարր չեն եղել, և դանակահարողների խմբի մեջ ազգությամբ նաև ղազախ քաղաքացի է եղել: Այնպես որ, այստեղ ազգամիջյան որևէ կոնֆլիկտ լինել չի կարող»: Շփվել էին նաև Հայաստանի և Ղազախստանի իրավապահները. հեռախոսազրույց էր տեղի ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի ու Ղազախստանի ներքին գործերի նախարար Կալմուխանբետ Կասիմովի միջև: Նա հայ գործընկերոջը վստահեցրել էր, որ անց է կացվելու արդար քննություն և դրա շրջանակում բոլոր գործողություններն իրականացվելու են օրենքի տառին համապատասխան: «Ղազախստանի ներքին գործերի նախարարը հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ բողոքի ակցիաները ազգամիջյան բնույթ չեն կրել, եղել են ոչ մեծաքանակ ու գտնվել են իրավապահների հսկողության տակ. Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը վերահսկում է իրավիճակը», նշվում էր ոստիկանության տարածած հաղորդագրությունում: «Սառը ցնցուղ» էր Կարագանդայում միջադեպով հետախուզվող Նարեկ Գուրգուրյանի ֆեսյբուքյան ուղերձը, որում նա հանձնվելու պատրաստակամություն հայտնեց: Նա պատմել էլ կատարվածը, ապա հայտարարել, որ մարդասպան չէ, պատասխանատու է իր կատարած բոլոր արարքների համար, սակայն չի պատրաստվում «ուրիշի մեղքն իր վրա վերցնել»: Այսպես, Գուրգուրյանը Ղազախստանի իշխանություններին հանձնվելու պատրաստակամություն է հայտնել, եթե վերջիններս ապահովեն իր անվտանգությունը: Այժմ Կարագանդայում քննություն է սկսվել տեղի ունեցած ծեծկռտուքի և սպանության գործով: Ղազախստանի ՆԳՆ-ն մեկնաբանել է Կարագանդայում 23-ամյա տղամարդու սպանության գործով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանի կողմից նախօրեին տարածված տեսաուղերձի կապակցությամբ` հավաստիացնելով, թե երաշխավորում է «գործի օբյեկտիվ, բազմակողմանի հետաքննություն», և խորհուրդ տալով հետախուզվողին հանձնվել: Ղազախստանի ներքին գործերի նախարարությունից, սակայն, հայտարարում են, որ «առայսօր իրենց հետ ոչ ոք կապ չի հաստատել»: Երեկ հայաստանյան լրատվամիջոցները հայտնեցին, որ Կարագանդայի դեպքով հետախուզվող Նարեկ Գուրուրյանը Ռուսաստանում է, երեկ նշվում էր, որ կտեղափոխվի Ղազախստան: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանը: Վերջինս նաև ասել է, որ Նարեկը Ղազախստանի Հանրապետության քաղաքացի չէ: Նա ՀՀ Սարուխան գյուղի բնակիչ է և ընդամենը մի քանի ամիս է, ինչ Կարագանդա էր տեղափոխվել՝ արտագնա աշխատանքի: Ստացվում է, որ սպանության մեջ կասկածվող Նարեկը, հայտարարում է, որ ինքը չէ սպանության հեղինակը, և ուրիշի մեղքը չի վերցնի իր վրա: Ի՞նչ է սա նշանակում: Հնարավո՞ր է, իսկապես, նա մեկ այլ անձի, կամ անձանց հանցագործության համար քավության նոխազ դառնա: Ի սկզբանե չարաբաստիկ միջադեպից հետո ընդդեմ հայերի տրամադրությունների հրահրման մեջ ադրբեջանական հետք երևաց, իրավիճակը մի պահ սկսվեց վերահսկվել ու ուղղորդվել: Եթե Նարեկը չի սպանություն իրականացնողը, ապա ՀՀ իշխանությունները պետք է հետևողական լինեն, որպեսզի Ղազախստանում Նարեկի նկատմամբ արդար ու թափանցիկ գործություններ իրականացվեն, ոչ թե՝ հաշվեհարդար: Մետաքսյա Շալունց

դիտվել է 124 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am