Թեժ պրոցեսներ. ԱՄՆ-ը պետք է վստահ լինի, որ թուրքերը չեն կոտորի քրդերին

Հունվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կայցելի Ռուսաստան: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է լուրը՝ հավելելով, որ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը իսկապես մտադիր են առաջիկայում բանակցություններ անցկացնել, սակայն կոնկրետ օրը դեռ չեն համաձայնեցրել: Դեկտեմբերի վերջին պաշտոնական Մոսկվա և Անկարան քննարկել էին Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված հարցերը 2+2 ձևաչափով բանակցություններում՝ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցությամբ: Ռուսաստանը և Թուրքիան հայտարարում են, որ շարունակելու են ակտիվ աշխատանքն ու գործողությունների համակարգումը Սիրիայում: Արդեն կարելի է ասել, որ Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպման օրակարգում հիմնական հարցերն են լինելու Սիրիային և ռուս-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերը, մասնավորապես՝ C-400 (S-400) հրթիռային համակարգերի վաճառքի հարցը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը Թուրքիայից՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ պետությունից, պահանջում է չեղարկել Ռուսաստանի հետ C-400-ների գործարքը և փոխարենը գնել Patriot համակարգերը: Սակայն հիմնականը ռուս-թուրքական բանակցությունների օրակարգում այսօր, իհարկե, Սիրիան է, որտեղ Անկարան լուրջ տարաձայնություններ ունի թե՛ Մոսկվայի և թե՛ Վաշինգտոնի հետ: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, թե ԱՄՆ-ը Սիրիայից զորքը դուրս կբերի միայն այն ժամանակ, երբ տարածաշրջանում ամերիկացիների դաշնակից քրդերի անձեռնմխելիության երաշխիք կստանա Թուրքիայից: Բոլթոնն ընդգծել է, որ Թուրքիայի ցանկացած ռազմական գործողություն Սիրիայի տարածքում պետք է համաձայնեցվի Միացյալ Նահանգների հետ: Տարեվերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տապալված է, և ժամանակն է, որ շուրջ 2 հազար ամերիկացի զինծառայողները Սիրիայից տուն վերադառնան: Մինչ կհանդիպեն Պուտինն ու Էրդողանը՝ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն Անկարայում էր:  Նրա բանակցությունների հիմքում՝ Սիրիայի քրդերի հարցով: Նախօրեին՝ Իսրայել կատարած այցի ժամանակ, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հրապարակավ հայտարարել էր՝ ԱՄՆ-ն դուրս չի բերի զորքերը Սիրիայից, քանի դեռ Անկարայից երաշխիքներ չի ստացել, որ թուրքական բանակը չի հարձակվելու քրդերի վրա և կպայքարի «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ: «Մենք կքննարկենք՝ որն է այն ճանապարհը, որը թույլ կտա իրագործել Սիրիայի հյուսիս-արևելքից ամերիկյան զորքերը դուրս բերելու նախագահի որոշումը՝ երաշխավորելով, որ «Իսլամական պետություն»-ը ջախջախված է և չի կարող վերականգնել ուժերն ու կրկին դառնալ սպառնալիք, այնպես, որ երաշխավորենք Իսրայելի և տարածաշրջանի մեր մյուս դաշնակիցների լիակատար անվտանգությունը և հոգ տանենք նրանց մասին, ովքեր մեզ հետ միասին պայքարել են «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ», - ասել էր Բոլթոնը: Բոլթոնի հայտարարություններին ի պատասխան Թուրքիայի նախագահի խոսնակն ընդգծել էր՝ ի տարբերություն Վաշինգտոնի, որը դաշնակցում է Սիրիայի քրդերի հետ, Անկարան նրանց ահաբեկիչ է համարում և պատրաստվում է արմատախիլ անել՝ «Իսլամական պետության» զինյալների հետ: «Պնդումները, թե Թուրքիան պայքարում է քրդերի դեմ, անտրամաբանական են», - ասել էր Թուրքիայի նախագահի խոսնակ, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընը, ընդգծելով՝ Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարում չի մոռանալու իր ազգային շահերն ու նպատակները: Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը Անկարա էր այցելել հավաստիանալու, որ Թուրքիան չի հարձակվի Սիրիայի հյուսիս-արևելքում Միացյալ Նահանգների դաշնակից քուրդ ապստամբների վրա, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում: Եվ ահա, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բոլթոնի այցի օրերին ելույթ ունեցավ իր «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպմանը: Էրդողանը մեղադրեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին «շատ լուրջ սխալ» թույլ տալու մեջ, երբ Ջոն Բոլթոնն Անկարայից պահանջել է չվնասել Սիրիայի քուրդ զինյալներին: Փաստացի, պաշտոնական Վաշինգտոնը նախքան Սիրիայից զորքերը դուրս բերելը նախապայմաններ է առաջադրել Թուրքիային: «Տեղի քրդերի անվտանգությունը պետք է երաշխավորվի, «Իսլամական պետությունն» իսպառ վերացվի», ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ով այսօր Իսրայելից ժամանել էր Անկարա: - «Մենք տեղում կքննարկենք՝ որն է այն ճանապարհը, որ թույլ կտա իրագործել Սիրիայի հյուսիսարևելքից ամերիկյան զորքերը դուրս բերելու՝ Նախագահի որոշումը, երաշխավորելով, որ «Իսլամական պետությունը» ջախջախված է և չի կարող վերականգնել ուժերն ու կրկին դառնալ սպառնալիք, այնպես, որ երաշխավորվենք Իսրայելի և տարածաշրջանի մեր մյուս դաշնակիցների լիակատար անվտանգությունը և հոգ տանենք նրանց մասին, ովքեր մեզ հետ միասին պայքարել են «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ»: «Նախագահ Էրդողանն ինձ հավաստիացրեց, որ արմատախիլ կանի Սիրիայում այն, ինչ մնացել է «Իսլամական պետությունից»: Նա այն մարդն է, որ կարող է դա անել, բացի այդ, Թուրքիան Սիրիայի հենց կողքին է», - շաբաթներ առաջ Թվիթերում գրել էր Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով․ - «Մեր զորքերը տուն են վերադառնում»: Հայտարարությունից օրեր անց, սակայն, ակնհայտ դարձավ, որ ամերիկացի զինվորների վերադարձը այդքան էլ շուտ չի լինելու. ԱՄՆ-ի դաշնակիցներն ու երկրի ներսում Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները սկսեցին զգուշացնել՝ հենց ամերիկացի զինվորները դուրս գան Սիրիայից, թուրքական բանակը կթիրախավորի տեղում՝ իր սահմանից ոչ հեռու ինքնավարության ձգտող քրդերին, որոնց հետ Նահանգները դաշնակցում էր ահաբեկչության դեմ պայքարում: «Մեր համոզմամբ թուրքերը չպետք է առանց Միացյալ Նահանգների հետ համաձայնեցնելու որևէ ռազմական գործողություն իրականացնեն»,  Իսրայելում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Իսկ ավելի վաղ՝ պետքարտուղար Մայք Փոմթեոն էր անդրադարձել այս թեմային, շատ ավելի կոշտ ու բաց տեքստով․ - «Մենք անշուշտ իրագործելու ենք Սիրիայից ամերիկյան ուժերը դուրս բերելու՝ նախագահ Թրամփի որոշումը, բայց նաև կյանքի ենք կոչելու մյուս բոլոր դրույթները, որ նախագահը առանձնացրեց: Մենք պետք է վստահ լինենք, որ թուրքերը չեն կոտորի քրդերին, որ կրոնական փոքրամասնությունների իրավունքները կպաշտպանվեն»: Ավելին, երբ ամերիկացի լրագրողը հետաքրքրվել էր՝ արդյոք Թուրքիայի նախագահ էրդողանը վստահելի է որպես դաշնակից, պետքարտուղարը խուսափել էր ուղիղ պատասխանից: «Դեռևս մի շարք հարցեր կան, որոնց շուրջ մենք կարող ենք թուրքերի հետ աշխատել: Ամերիկայի և մեր անվտանգության համար կարևոր մի շարք հարցերում նրանք շատ են աջակցում, բայց կան նաև խնդիրներ, որոնց շուրջ մենք դեռևս տարաձայնություններ ունենք: ԱՄՆ-ի մի շարք քաղաքացիներ դեռ թուրքական բանտերում են պահվում», - նշել էր նա: Անկարայում ընդգծված զայրույթով են արձագանքել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այս հայտարարություններին: «Մենք պայքարում ենք ոչ թե քրդերի, այլ՝ ահաբեկիչների դեմ», հակադարձել էր Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալինը՝ ակնհայտ դարձնելով, որ Ջոն Բոլթոնի բանակցությունները Անկարայում հեշտ չեն անցնելու: Մետաքսյա Շալունց

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am