Արսեն Բաբայանն ազատման դիմում է ներկայացրել

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Սիրելի հարազատներ, ընկերներ և գործընկերներ, ահա և ավարտին մոտեցավ իմ աշխատանքային կյանքում ևս մեկ կարևոր շրջան։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին ներկայացրել եմ զբաղեցրած պաշտոնից ինձ ազատելու դիմում։ Հավաստիացնում եմ, որ այդ քայլին դիմել եմ մեծ հպարտությամբ և ուրախությամբ։ Պարոն Բաբլոյանի ղեկավարությամբ աշխատածս ժամանակաշրջանն իր խոր հետքն է թողել, իսկ այդ ընթացքում ստացածս գիտելիքներն ու փորձը մշտապես լինելու են ամենամեծ հարստություններիցս։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին, ով ինձ հնարավորություն տվեց իրացնելու մասնագիտական հմտություններս ու գիտելիքսներս: Հայաստանի Հանրապետությանն արդեն շուրջ 13 տարի փորձել եմ ծառայել անմնացորդ։ Պետական պաշտոններ զբաղեցնելիս ինձ համար մշտապես գլխավորը եղել է պատասխանատվությունն ու արդարամտությունը։ Ամենադժվար որոշումներն ընդունելիս անգամ փորձել եմ չդավաճանել այս երկու` ինձ համար ամենագլխավոր սկզբունքներին: Պետական ծառայության ողջ ընթացքում ինձ մշտապես զգացել եմ ամուր, պահպանել եմ սկզբունքներս ամբողջությամբ, քանի որ երբեք չեմ մտահոգվել պաշտոնս թողնելու հեռանկարից։ Պաշտոնն ինձ համար մշտապես եղել է պարտականություն և զսպաշապիկ։ Պետական-ծառայողական ուղին սկսել եմ կրտսեր մասնագետից ու մինչև բարձրագույն խմբի ծառայող և բարձրաստիճան պաշտոնյա՝ անցել եմ քայլ առ քայլ՝ բաց չթողնելով որևէ հաջորդ մակարդակ (կրտսեր մասնագետ, առաջատար մասնագետ, ավագ մասնագետ, գլխավոր մասնագետ, բաժանմունքի պետ, բաժնի պետ, ծառայության պետ, վարչության պետ, աշխատակազմի ղեկավարի տեղակալ), անցել եմ առանց թռիչքների։ Այդ ընթացքում աշխատել եմ հարյուրավոր մարդկանց հետ, ձեռք եմ բերել հրաշալի ընկերներ։ Իհարկե, ունեցել եմ նաև հիասթափություններ։ Այսպիսով, ազատելով իմ կողմից զբաղեցրած ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը՝ համոզված եմ, որ կրկին հավատարիմ եմ մնում սկզբունքներիս, չեմ կաշկանդում ԱԺ նոր ղեկավարությանն առավել հանգիստ և ազատ ընտրել իր կադրերին։ Վստահ լինելով, որ Ազգային ժողովի աշխատակազմը մեր պետության կարևորագույն պետական մարմիններից մեկն է` նոր ղեկավարությանը մաղթում եմ նոր ձեռքբերումներ և մեծ նվաճումներ հանուն Հայաստանի Հանրապետության։ Կհանդիպենք...»։

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am