«ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետը պատասխանատու պաշտոնի է նշանակել մի մարդու, ով փաստացի ամուսնական կապի մեջ է ցմահ դատապարտված մարդասպանի հետ»
Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ ամենաշատը մի հարց է հետաքրքիր։ Ցանկացած նորմալ երկրում, ոչ հեռավոր անցյալում մեզ մոտ էլ, պետական ապարատում որևէ պատասխանատու պաշտոն նշանակելիս, պարտադիր հաշվի էին առնում՝ ժամանակին դատվածություն ունեցե՞լ է, թե՞ չէ, դատվածություն ունեցող քրեական հանցագործ մոտ բարեկամ ունի՞, թե՞ ոչ ։ Եթե այո, երկու դեպքից որևէ մեկն առկա է, ապա բացառվում էր որևէ պաշտոնի նշանակելը։
Հիմա ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետը պատասխանատու պաշտոնի է նշանակել մի մարդու, ով փաստացի ամուսնական կապի մեջ է ցմահ դատապարտված մարդասպանի հետ։ Կներե՛ք, բայց պիտի ասեմ, նման նշանակումը, մեղմ ասած, կարելի է որակել որպես ծայրահեղ թափթփված վերաբերմունք քո պետության հանդեպ, լուրջ հարված քո երկրի առաջնորդի վարկանիշին։
Ի՞նչ երաշխիքներ ունեք, որ այդ պաշտոնին նշանակված անձը որպես խիստ շահագրգիռ կողմ չի փորձելու չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները և ամեն կերպ փորձի հասնել իր սուբյեկտիվ ցանկությանը։
Էս երկրում էլ ուրիշ ոչ մի հարմար թեկնածու չկա՞ր։ Կամ՝ ո՞նց է այդ պաշտոնին, դրա զուգահեռ լրատվականի լրագրող, փաստաբան, իրավապաշտպան, ո՞նց …
Սա պետություն է, հարգե՛ք այն և մի եղեք այսքան անփույթ, երբեմն չափազանց անփութությունը հանգեցնում է ծանր հանցագործության։
Լուրջ, ես չեմ հասկանում ձեր լոգիկան»։
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը