Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը Միացյալ Նահանգների հեռուստատեությամբ անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին:
«Ռուսաստանն ու Հայաստանը ամենամերձավոր դաշնակից երկրներ են, մեզ կապում են ոչ միայն սերտ պայմանագրային պարտավորությունները, այլև հարյուրամյակներով ձևավորված կապերն ու հարաբերությունները: Ես համոզված եմ, որ դրանք առաջիկայում էլ կամրապնդվեն և կզարգանան, և դա տեղի կունենա ոչ ի վնաս այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների: Ոչ ոք ի զորու չէ միանգամից փոխել հայ-ռուսական հարաբերությունների ուղղվածությունը:
Որպես հասարակական-քաղաքական գործիչ, ես լավատեղյակ եմ ռուսական ղեկավարության տրամադրությունների մասին և կարող եմ համարձակորեն պնդել, որ ոչ ոք չի պատրաստվում Հայաստանից պահանջել սահմանափակել իր կապերը ի հաճո Ռուսաստանի: Ռուսաստանի հետ պայմանագրային պարտավորությունների և կապերի խզումը Հայաստանի համար բնավ ազատության և անկախության դրսևորում չէ, ինչպես ոմանք կարծում են, այլ կարող է ազդակ հանդիսանալ, որ վաղը կարող են նույն կերպ խզվել Ամերիկայի, Եվրոպայի և մյուսների հետ պայմանավորվածությունները»,–այդպիսի կարծիք է հայտնել Լոս Անջելեսում գտնվող Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, ելույթ ունենալով «Երեկոն Մայք Սարյանի հետ» հեռուստածրագրի ժամանակ:
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը