Արամ Սիմոնյանը մանիպուլացնող հայտարարություններ է արել.Դավիթ Սանասարյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը` Ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը հավաստիացրեց, որ ԵՊՀ ռեկտորի ամպագորգոռ եւ մանիպուլիացիոն հայտարարություններն իրավիճակը չեն փոխում. «Արամ Սիմոնյան ասում է, որ Հանրապետական կուսակցությունից է դրա համար քաղաքական հետապնդում է իրականացվում: Ուրեմն կլինեն Հանրապետական կուսակցությունից, «Իմ քայլը» կուսակցությունից, թե որևէ այլ կուսակցությունից, բոլորը պետք է օրենքի առաջ հավասար լինեն: Պարոն Սիմոնյանը մանիպուլացնող, իրականությունից կտրված, ընդհանրապես մեր ասածի հետ կապ չունեցող հայտարարություններ էր անում: Ամենամեծ մանիպուլիացիաներից մեկը հետևյալն է` նա ասում է, որ  մենք 9 մլրդից ավել գնումներ ենք ստուգել, դա սուտ է: Մենք ստուգել ենք 2.5 մլրդի գնումներ», - ասել է Սանասարյանը: Նրա խոսքերով, ԵՊՀ- ում ուսումնասիրվել են 2,5 միլիարդ դոլարի գնումները. ուսումնասիրվել է ծախսային մասը, եկամտի մասից՝ միայն վարձակալության մասով: Սոցիալական ոլորտի վերահսկման վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Ադյանն էլ նշեց, որ ապացույցները հրապարակվում են բացառապես ԵՊՀ ռեկտորի հայտարարություններին ի պատասխան եւ առանց մանրամասների եւ անունների տրամադրման` հաշվի առնելով առեւտրային եւ այլ գաղտնիքներ, նշել է վարչության պետի պաշտոնակատարը։ Սիմոնյանի կողմից արձանագրված փաստերից մեկը շինարարական աշխատանքների անցկացման մրցույթն է: Ադյանի խոսքերով, հետազոտության արդյունքում պարզվել է, որ մրցույթին մասնակցել են ընկերություններ: Նրանցից 8-ը համեմատաբար ցածր գնով նախահաշիվներ են ներկայացրել, դրանցից մեկը` ավելի բարձր գնով: Չգիտես ինչու հաղթող է ճանաչվել հենց այս ընկերությունը: Միեւնույն ժամանակ պարզվել է, որ այլ ընկերություններից հրաժարվելու մասին որոշումն անհիմն է եղել: Պարզվել է նաեւ, որ հաղթող ընկերությունն իրականում ստեղծվել է հատուկ ԵՊՀ -ի համար աշխատելու նպատակով: Բացահայտված են փաստեր, որոնք խոսում են գերշահույթի եւ հավելումների մասին: «Արամ Սիմոնյանը ստում է եւ ապատեղեկատվություն տարածում: Հաղթող է ճանաչվել այն ընկերությունը, որը չէր կարող հաղթել», - նշեց Ադյանը: Նրա խոսքերով, երկու ամիս հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պայմանագրի արժեքը մեծանում է: Դա հիմնավորվում էր պայմանագրի դրույթով, սակայն դա հակասում է կառավարության առկա որոշմանը, համաձայն որի, նման դրույթներ կարող են կիրառվել ավելի քան երեք տարի աշխատող պայմանագրերի նկատմամբ: Բացի դրանից 45 անվտանգության աշխատակիցներից ոչ մեկը որակավորում չի ունեցել՝ թեեւ դա նախատեսված է օրենքով: Այնուհետև բանախոսները տեղեկացրեցին, որ այժմ ստուգումներ են կատարվում Բժշկական համալսարանում:

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Նիկոլի «թռնելու» ծանր հետևանքը․ էլ ի՞նչ է անելու Ռուսաստանը․ Արդարադատության գեներալ-մայոր (video) «Արագացրա՛, ձերբակալիր». ի՞նչ են պայմանավորվել Հաջիևի հետ. Արմենակ Դանիելյան (video) ЕС может смягчить торговые правила для Армении после запрета на импорт в Россию — FT. Financial Times: Брюссель пытается переманить союзника России торговыми подачками Steigan: Украина планирует заполнить половину пехотных подразделений иностранцами Պարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «Լույս» հիմնադրամ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3․40-ին դրիֆթ կատարած երիտասարդին Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից, բայց մի բան ասեմ, որին ծանոթ չեք․ Արամ Վարդևանյան (video) Խայտառակ սարքած գործ է․ Արամ Օրբելյանը մանրամասներ հայտնեց Քոչարյանի գործով ԿԸՀ փակ նիստից (video) Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ԿԸՀ-ն բավարարեց միջնորդությունը Իրականում ի՞նչ նպատակով է Աննա Հակոբյանը մեկնում ԱՄՆ․ Հարութ Սասունյան (video) Զորավարժությանն ընդգրկված են ԱՄՆ ցամաքային զորքերի, Ֆրանսիայի, Հունաստանի զինծառայողները Ռուսաստանից կախվածությունը խորանում է․ ԵՄ-ն հնգապատկել է միջուկային վառելիքի ներմուծումը Վենսը բացում է փակագծերը․ նույնիսկ ԱՄՆ-ի ամբողջ զինամթերքը բավարար չէր Ուկրաինային «Подонк, սրիկանե՛ր, ձեր խաղաղություն գինը սա՞ է․ Հաջիևից հետո ինչքա՞ն ադրբեջանցիներ են գալու» (video) Խայտառակ վիճակ է․ 25-օրյա հավաքներին մարդկանց ուղարկում եմ, որ… պահեստազորի սպա (video) Հայաստանում սոցիալապես անապահով բնակիչներին կարգելվի օգտվել առցանց խաղատներից Մայիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0․7 °C-ով, տեղումները նվազել են մոտ 27 %-ով Վթարված ավտոբուսից երեք երեխա տեղափոխվել է Երևան՝ լրահետազոտման․ ՆԳՆ Սրանք լա՛վ գիտեն՝ էդ մարդկանց գլխին չե՛ն կարող «զենքը դնել» ու տանել ընտրությունների․ Իշխանյան (video) #ՀԻՄԱ. «Փաշինյանը լա՛վ գիտեր՝ հենց այդ պահին հայտնվելու էր բանտում». Հարութ Սասունյան (video) «Թուրքական մամուլը խայտառակ թվեր է հրապարակել Աննայի ծախսերից»․ Համբիկ Սասունյան (video) «Նիկո՛լ, ո՞վ է Աննան… մեր փողերով էս ու՞ր ես ճանապարհում». քաղաքացի (video) Ստեփան, չես ամաչու՞մ․․․ Ռուբեն Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am