Երեկ՝ հունվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել Շնող գյուղի բնակիչ Կորյուն Շադինյանի կողմից, ով հայտնել է, որ նույն համայնքի «Մութ Ճալա» կոչվող տարածքում գտնվող այգում՝ սալորենու ծառից տղամարդու դի է կախված։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Սիմոնյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 57-ամյա Արշակ Թումանյանն էր, ով ծառից կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչները։ Ոստիկաններն ու քննիչները այգում՝ սեղանի վրա, հայտնաբերել են նաև նամակ, որում գրված է. «Խնդրում եմ՝ ների ընտանիքս։ Տառապում եմ անբուժելի հիվանդությամբ, այսպես անհնար է աշխատել և ապրել, կթաղեք հորս կողքի գերեզմանում»։
Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ արտաքին զննությամբ դիակի պարանոցի շրջանում հայտնաբերվել է ճմլման ակոս, այլ հետքեր և վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննութուններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական՝ պարզելու համար՝ արդյո՞ք նամակի հեղինակը մահացածն է եղել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանություն ահազանգած Կ. Շադինյանը Շնող համայնքի ղեկավարի օգնականն է։
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը