Արդարադատության նախարարությունը՝ Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրը բավարարելու մասին

Դատապարտյալների ներման հանձնաժողովում քննարկված հարցերը հրապարակման ենթակա չեն, ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրը բավարարելու մասին Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը։ «Ներման հանձնաժողովի նիստերի օրակարգերում ընդգրկված հարցերը, մասնավորապես, որևէ դատապարտյալի որևէ խնդրագրի ու դրա ընթացքի վերաբերյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն», — ասաց նա: Նկատենք, որ վերջերս ակտիվորեն տարածվում են տեղեկություններ, որ դատապարտյալների ներման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու մասին նրա խնդրագրի հարցին և մնում է եզրակացությունը հաստատվի ՀՀ նախագահի կամ վարչապետի կողմից: