Եկեք չշտապենք. Արմեն Գեւորգյանն իր հնարավոր կալանավորման մասին

Եկեք տեսնենք ինչ է լինելու, չշտապենք, Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը՝ պատասխանելով իր հնարավոր կալանավորման վերաբերյալ հարցին։
Այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ ընթանում է Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը
Արմեն Գեւորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է գլխավոր դատախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաեւ պաշտպանական կողմը՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ հաստատված համարել ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը: