Ողբերգական դեպք Երևանի Գ. Նարեկացի ծննդատանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 11-ին, Ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ՝ 32-ամյա Հարություն Շահվալադյանը և հայտնել, որ ժամեր առաջ «Գրիգոր Նարեկացի» ծննդատանը երեխան մահացել է և դա եղել է բժիշկների ոչ ճիշտ աշխատանքի պատճառով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով մեկնած Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խմբին, հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին Հ. Շահվալադյանը հայտնել է, որ հունվարի 10-ին նշված ծննդատանը, որը գտնվում է Նոր Արեշ թաղամասում, կինը՝ 28-ամյա Նարինե Սարգսյանը, ծննդաբերելու ժամանակ իմացել է, որ երեխան մահացել է։ Հայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխայի մահվան մեջ մեղավորը նշված ծննդատան մանկաբարձ-գինեեկոլոգն է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մանկաբարձ-գինեկոլոգը Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Արման Մարգարյանն է։ Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
ՀՀ հակահայ իշխանությանը հանձնարարված է՝ սեփական ձեռքով սեփական փոսը փորել․․․ Դպրոցներում հայ մեծերին Փաշինյանի ստատուսներով են փոխարինում Ռուսաստանը և Բելառուսը համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացնում Սա կարող է առաջացնել խղճմտանք ՀՀ-ի հանդեպ, որ ունի այս մտահորիզոնով պաշտոնյաներ․ Հակոբ Բադալյան Փաշինյանը կրկին կադրային փոփոխություններ է կատարել Совбез ООН единогласно принял заявление, осуждающее Израиль за ракетный удар по Катару ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կայցելի Իսրայել և Մեծ Բրիտանիա Կարթագենյան թակարդ ստանալու համար կարելի է և Արծվաշենը զիջել հայերին. Էդուարդ Աբրահամյան «Ասեք՝ ա՛յ «քաջ Նազար», հայ մայր ասելով՝ ո՞ւմ նկատի ունես… առջևում սեպտեմբերի 27-ն է, ուզում է ծնողներին ցավ պատճառել» «Նահանջ երգով կամ ինչպես համազգային հաղթանակները վերածել սեփական պարտության». Արտակ Զաքարյան ՆԱՏՕ-ն սկսում է «Արևելյան պահապան» գործողությունը՝ դաշինքի արևելյան թևում դիրքերն ամրապնդելու համար Կուբայում հակահայկական, կեղծիք, թշնամական վերաբերմունք պարունակող մի շարք հոդվածներ են լույս տեսել Ռուսական անօդաչու սարքերի ներխուժումը Լեհաստանի տարածք ցույց տվեց ՆԱՏՕ-ի սնանկ վիճակը թե՛ ռազմական, և թե՛ քաղաքական կողմից Սա ներդրում չէ․ սա դասական կոռուպցիա է Արարատում բախվել են «Nissan»-ն ու «Audi»-ն. վերջինը կոտրել է գազախողովակը. կան տուժածներ Եթե չկա իրական մաքսային հսկողություն, ապա մաքսային ծառայության ֆորմալ ներկայությունը չի պաշտպանում սահմանն ու ինքնիշխանությունը. Հայկ Ֆարմանյան ԱԺ-ն դադարեցրել է Արա Նռանյանի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի լիազորությունները Կտեսնենք միայն տեխնիկական ու սիմվոլիկ քայլեր, որոնք չեն փոխի իրավիճակի ռազմավարական պատկերը. քաղաքագետ Չարլի Քըրքի uպանության համար կասկածվողը Յուտայի 22-ամյա բնակիչ է Գազայում իսրայելական հարվածներից 50 պաղեստինցի է զոհվել Ադրբեջանական մամուլը հրճվանքի մեջ է. երեկվանից Ալեն Սիմոնյան է ցիտում Այ տգե՛տ, էդ բարձունքները, որ տալիս եք, դրանք մեր ջրային ակունքներն են, որ Սևան են լցվում (video) ԳՅԱԴԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ, էպիզոդ XXX. Չեմ օգտագործի քաղաքական նպատակներով մեր դեղնակտուց իշխանավոր հակառակորդների մանկամտությունը Թրամփը կրկին շփոթել է Հայաստանը Ալբանիայի հետ Կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի՝ Էջմիածնում նախատեսած հանրահավաքին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am