Մահացել է հայտնի կին ճարտարապետ Զահա Հադիդը. լուսանկարներ
65 տարեկան հասակում մահացել է հանրահայտ բրիտանացի ճարտարապետ, դեկոնստրուկտիվիզմի ներկայացուցիչ Զահա Հադիդը:
Ինչպես հայտնում են համաշխարհային լրատվամիջոցները` Բրիտանական կայսրության ասպետի կոչում ստացած, արաբական ծագմամբ կին ճարտարապետը մահացել է սրտի կաթվածից Մայամիում, որտեղ մեկնել էր բրոնխերի բուժման նպատակով:
Հադիդի յուրօրինակ կառույցները զարդարում են եվրոպական, ասիական եւ ամերիկյան մի շարք քաղաքներ, ինչպիսին են Մարսելը, Հռոմը, Լոնդոնը, Մադրիդը, Լեյպցիգը, Վոլֆսբուրգը, Ինսբրուկը, Կոպենհագենը, Պեկինը, Գուանչժոուն, Սակրամենտոն եւ այլն:
Հադիդը միակ կին ճարտարապետն է, որն արժանացել է Պրիտցկերյան մրցանակի.
Բուխարեստ
Դուբայ
Սակրամենտո
Պեկին
Գլազգո
էր Ռիադ
Նյու Յորք
