Խոշոր ավտովթար Երևանում/տեսաշար/

Այսօր՝ հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում Ալեք Մանուկյան-Երվանդ Քոչար-Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ՝ 19-ամյա Քերոբ Քերոբյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 35 XD 789 համարանիշի և Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի բնակիչ՝ 32-ամյա Դավիթ Հակոբյանի վարած Nissan Tiida մակնիշի 88 AD 887 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունք պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի և հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Նիկոլի «թռնելու» ծանր հետևանքը․ էլ ի՞նչ է անելու Ռուսաստանը․ Արդարադատության գեներալ-մայոր (video) «Արագացրա՛, ձերբակալիր». ի՞նչ են պայմանավորվել Հաջիևի հետ. Արմենակ Դանիելյան (video) ЕС может смягчить торговые правила для Армении после запрета на импорт в Россию — FT. Financial Times: Брюссель пытается переманить союзника России торговыми подачками Steigan: Украина планирует заполнить половину пехотных подразделений иностранцами Պարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «Լույս» հիմնադրամ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3․40-ին դրիֆթ կատարած երիտասարդին Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից, բայց մի բան ասեմ, որին ծանոթ չեք․ Արամ Վարդևանյան (video) Խայտառակ սարքած գործ է․ Արամ Օրբելյանը մանրամասներ հայտնեց Քոչարյանի գործով ԿԸՀ փակ նիստից (video) Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ԿԸՀ-ն բավարարեց միջնորդությունը Իրականում ի՞նչ նպատակով է Աննա Հակոբյանը մեկնում ԱՄՆ․ Հարութ Սասունյան (video) Զորավարժությանն ընդգրկված են ԱՄՆ ցամաքային զորքերի, Ֆրանսիայի, Հունաստանի զինծառայողները Ռուսաստանից կախվածությունը խորանում է․ ԵՄ-ն հնգապատկել է միջուկային վառելիքի ներմուծումը Վենսը բացում է փակագծերը․ նույնիսկ ԱՄՆ-ի ամբողջ զինամթերքը բավարար չէր Ուկրաինային «Подонк, սրիկանե՛ր, ձեր խաղաղություն գինը սա՞ է․ Հաջիևից հետո ինչքա՞ն ադրբեջանցիներ են գալու» (video) Խայտառակ վիճակ է․ 25-օրյա հավաքներին մարդկանց ուղարկում եմ, որ… պահեստազորի սպա (video) Հայաստանում սոցիալապես անապահով բնակիչներին կարգելվի օգտվել առցանց խաղատներից Մայիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0․7 °C-ով, տեղումները նվազել են մոտ 27 %-ով Վթարված ավտոբուսից երեք երեխա տեղափոխվել է Երևան՝ լրահետազոտման․ ՆԳՆ Սրանք լա՛վ գիտեն՝ էդ մարդկանց գլխին չե՛ն կարող «զենքը դնել» ու տանել ընտրությունների․ Իշխանյան (video) #ՀԻՄԱ. «Փաշինյանը լա՛վ գիտեր՝ հենց այդ պահին հայտնվելու էր բանտում». Հարութ Սասունյան (video) «Թուրքական մամուլը խայտառակ թվեր է հրապարակել Աննայի ծախսերից»․ Համբիկ Սասունյան (video) «Նիկո՛լ, ո՞վ է Աննան… մեր փողերով էս ու՞ր ես ճանապարհում». քաղաքացի (video) Ստեփան, չես ամաչու՞մ․․․ Ռուբեն Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am