Իրանն ԱՄՆ-ից ներողություն է պահանջել
Իրանն ԱՄՆ-ից ներողություն է պահանջել պետական սահմանները խախտելու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահակազորի ներկայացուցիչների հայտարարությանը։ «Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը կապվել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ։ Նա խոսակցության ժամանակ կոշտ դիրքորոշում է գրավել, քանի որ նավաստիները մտել էին Իրանի տարածքային ջրեր, և ներողություն է պահանջել ԱՄՆ-ից»,- ազգային հեռուստատեսության եթերում հայտնել է պահակազորի ռազմածովային ուժերի դերծովակալ Ալի Ֆադավին։ Թեհրանը չի շտապում ազատ արձակել նավաստիներին։
