Արմեն Մուրադյանն ու ևս մի խումբ բժիշկներ ստորագրահավաք են սկսել. պահանջում են մերժել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագիրը: Այս մասին ասաց Բժշկական համալսարանի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը՝ հաստատելով բժիշկների կողմից ստորագրահավաք սկսելու մասին լուրը: «Հաշվի առնելով, որ սպանված Իոսիֆ Աղաջանովը եղել է Բժշկական համալսարանի ուսանող, իսկ Աղաջանովների ընտանիքը բժիշկների հայտնի ընտանիք է, մի խումբ բժիշկներ, այդ թվում նաև՝ Բժշկական համալսարանի մասնագետներ, ստորագրահավաք են սկսել ընդդեմ Մհեր Ենոքյանին ներում տալու խնդրագրին: Արմեն Մուրադյանը ևս՝ որպես բժիշկ, միացել է ստորագրահավաքին»,-ասաց Դանիելյանը: Նշենք, որ լուրեր են պտտվում, որ Մհեր Ենոքյանն իրեն ներում շնորհելու խնդրագիր է ներկայացրել և Արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել: Այս առնչությամբ Tert.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ արդարադատության նախարարությունից, որտեղից հատնեցին. «Ներման հանձնաժողովի նիստերի օրակարգերում ընդգրկված հարցերը, մասնավորապես, որևէ դատապարտյալի որևէ խնդրագրի ու դրա ընթացքի վերաբերյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»:
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը