Բելգիայի դատարանը հաստատեց
Reuters-ի փոխանցմամբ` Բելգիայի դատարանը որոշել է բավարարել Ֆրանսիայի պահանջը, Փարիզում 2015 թվականի նոյեմբերի13-ին կատարած ահաբեկչությունների հիմնական կասկածյալ Սալահ Աբդեսլամին հանձնելու վերաբերյալ: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սալահ Աբդեսլամը ցանկանում է համագործակցել քննիչների հետ: Սալահը ձերբակալվել էր մարտի 18-ին Բրյուսելում: Նա համարվում է Փարիզում ահաբեկչությունների հիմնական կասկածյալը, որի արդյունքում զոհվել է130 մարդ:
