Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված դասերի հետաձգման անհրաժեշտություն այս պահին չկա: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
Նա նշել է, որ առավոտյան անակնկալ այց է կատարել Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի մեկական դպրոց և մանկապարտեզ՝ համոզվելու համար, թե ինչպիսին է իրավիճակը հիվանդացության և բացակայությունների առումով:
Նախարարը տեղեկացրել է, որ ավագ դպրոց այցի ընթացքում նկատել է կարգապահության հետ կապված խնդիր: «Ես դպրոց եմ այցելել ժամը 9-ին: Աշակերտներն այդ ժամին դեռ նոր-նոր էին հաստատություն մտնում, մինչդեռ դպրոցում դասերը սկսվում էին 8.30-ին»,-ասել է նա:
Հարությունյանը նշել է, որ մանկապարտեզը, որտեղ այցելել էր, վերանորոգման կարիք ուներ, և հենց դրանով պայմանավորված միջանցքներում ջերմաստիճանը ցածր էր:
«Նախակրթարանում ականատես եմ եղել, թե ինչպես էին հիվանդ երեխաներին ուղարկում տուն: Բացակաների հետ կապված տնօրենը հավաստիացրել է, որ բացակա երեխաների միայն 10-15 տոկոսն է հիվանդ»,-ընդգծել է նա, ուրախությամբ փաստելով, որ ծնողներն ավելի պատասխանատու են դարձել և հիվանդ երեխաներին չեն ուղարկում հաստատություններ:
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը