Երևի թաքցրած բանակն էին ման գալիս,պարզվեց մեր տանը չէր. Վահագն Հարությունյան

Վերջերս խուզարկություն է կատարվել Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի Երևանում գտնվող տանը։ Տեղեկությունը հաստատել է նաև Վահագն Հարությունյանը։ «Տարեվերջին գնացել էին մեր տանը խուզարկություն են արել, երևի թաքցրած բանակն էին ման գալիս, պարզվեց թաքցրած բանակը մեր տանը չէր, մեր տան բակում չէր, երևի ավելի լավ եմ թաքցրել՝չկարողացան գտնել: Առանց իմ պաշտպանին տեղյակ պահելու դատարանը գաղտագողի որոշում է կայացրել և բավարարել ՀՔԾ–ի միջնորդությունը»։ Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում կայացրեց։ Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է 2018թ. դեկտեմբերին։