Լյովա Երանոսյանի քրոջ համայնքապետ որդու շուրջ կրքերը չեն հանդարտվում. ԼՈՒՐԵՐ.com

ՀՀ ոստիկանության Ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի ծննդավայր Ջրառատ համայնքում մթնոլորտը չի կայունանում: Բնակիչները նախկին բողոքի ալիքից զատ նաև ստորագրահավաք են կազմակերպել՝ պահանջելով Երանոսյանի քրոջ որդու՝ Ջրառատի ՀՀԿ-ական համայնքապետ Սամվել Գալստյանի հրաժարականը: Նախ նշենք՝ վերջին տարիներին Ջրառատ համայնքում տեղի ունեցող արյունալի դեպքերի ու ծեծկռտուքների գլխավոր մասնակիցները, ըստ մամուլում շրջանառվող տեսանյութերի և հրապարակումների՝ Լյովա Երանոսյանն է, եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը եւ Սամվել Գալստյանը: Հայտնի միջադեպերից մեկը 2017թ ԱԺ ընտրություններից առաջ ՕՐՕ դաշինքի անդամների, Լեռնիկ Երանոսյանի, Սամվել Գալստյանի և Մելքոնյանների ընտանիքի անդամների միջև կատարվածն էր, երբ գործի էին դրվել ատրճանակներ ու մետաղյա իրեր: Բնակիչները բողոքում են Գալստյանի ղեկավարման կարգից, Լյովա Երանոսյանի հետ անմիջական կապից ու վերջինիս «ստվերի ներքո» կատարած գործողություններից. արդեն իսկ շուրջ 2000 ստորագրություն է հավաքվել: Սակայն Ջրառատի համայնքապետը ոչ մի պարագայում չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել: «Ես իմ առջև դրված պարտականությունները առավելագույնս կատարում եմ և հրաժարական տալու պատճառ չեմ տեսնում: Ես ևս այս գյուղի բնակիչ եմ և նույնկերպ մտահոգվում եմ համայնքի համար, ավելին՝ ինձ փոխանցել են, որ այդ ստորագրահավաքի մեծ մասը կեղծ է, ինչ-որ մեկը շրջում է տներով և կեղծ ստորագրություններ է հավաքում: Ես դրանց չեմ հավատում»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սամվել Գալստյանը և հավելեց, որ խիստ կասկածում է այդ ստորագրությունների կեսից ավելիի իրական լինելուն: Այն դիտարկմանը, թե բնակիչներն անընդհատ շեշտում են Երանոսյանների վատ համբավի, նրանց հետ մի շարք հանցավոր համագործակցությունների մասին, Ջրառատի համայնքապետը հերքեց՝ վստահեցնելով, որ Լյովա Երանոսյանի ընտանիքին բոլորը հարգում և սիրում են: «Դա պարզապես առիթ է նրանց համար: Լյովա և Լեռնիկ Երանոսյաններին բոլորն էլ շատ լավ ճանաչում, հարգում ու սիրում են: Ես անհեթեթություն եմ համարում իմ որևէ գործունեությունը նրանց անվան հետ կապելը: Ես հրաժարական չեմ տալու»,- հավելեց Ջրառատի համայնքապետ Սամվել Գալստյանը: Հիշեցնենք, որ Գալստյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2021 թվականին:

դիտվել է 108 անգամ
Լրահոս
«Արագացրա՛, ձերբակալիր». ի՞նչ են պայմանավորվել Հաջիևի հետ. Արմենակ Դանիելյան (video) ЕС может смягчить торговые правила для Армении после запрета на импорт в Россию — FT. Financial Times: Брюссель пытается переманить союзника России торговыми подачками Steigan: Украина планирует заполнить половину пехотных подразделений иностранцами Պարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «Լույս» հիմնադրամ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3․40-ին դրիֆթ կատարած երիտասարդին Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից, բայց մի բան ասեմ, որին ծանոթ չեք․ Արամ Վարդևանյան (video) Խայտառակ սարքած գործ է․ Արամ Օրբելյանը մանրամասներ հայտնեց Քոչարյանի գործով ԿԸՀ փակ նիստից (video) Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ԿԸՀ-ն բավարարեց միջնորդությունը Իրականում ի՞նչ նպատակով է Աննա Հակոբյանը մեկնում ԱՄՆ․ Հարութ Սասունյան (video) Զորավարժությանն ընդգրկված են ԱՄՆ ցամաքային զորքերի, Ֆրանսիայի, Հունաստանի զինծառայողները Ռուսաստանից կախվածությունը խորանում է․ ԵՄ-ն հնգապատկել է միջուկային վառելիքի ներմուծումը Վենսը բացում է փակագծերը․ նույնիսկ ԱՄՆ-ի ամբողջ զինամթերքը բավարար չէր Ուկրաինային «Подонк, սրիկանե՛ր, ձեր խաղաղություն գինը սա՞ է․ Հաջիևից հետո ինչքա՞ն ադրբեջանցիներ են գալու» (video) Խայտառակ վիճակ է․ 25-օրյա հավաքներին մարդկանց ուղարկում եմ, որ… պահեստազորի սպա (video) Հայաստանում սոցիալապես անապահով բնակիչներին կարգելվի օգտվել առցանց խաղատներից Մայիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0․7 °C-ով, տեղումները նվազել են մոտ 27 %-ով Վթարված ավտոբուսից երեք երեխա տեղափոխվել է Երևան՝ լրահետազոտման․ ՆԳՆ Սրանք լա՛վ գիտեն՝ էդ մարդկանց գլխին չե՛ն կարող «զենքը դնել» ու տանել ընտրությունների․ Իշխանյան (video) #ՀԻՄԱ. «Փաշինյանը լա՛վ գիտեր՝ հենց այդ պահին հայտնվելու էր բանտում». Հարութ Սասունյան (video) «Թուրքական մամուլը խայտառակ թվեր է հրապարակել Աննայի ծախսերից»․ Համբիկ Սասունյան (video) «Նիկո՛լ, ո՞վ է Աննան… մեր փողերով էս ու՞ր ես ճանապարհում». քաղաքացի (video) Ստեփան, չես ամաչու՞մ․․․ Ռուբեն Հակոբյան «Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am