Ուկրաինան 25 տարի նստած էր Ռուսաստանի «գազային ասեղի» վրա
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կրկին խոսել է Ռուսաստանից էներգետիկ կախվածության մասին: Ըստ «Ուկրինֆորմ»-ի, այս մասին նա հայտարարել է Վաշինտոնում ուկրաինական համայնքի հետ հանդիպման ժամանակ: «25 տարի Ուկրաինան նստած էր Ռուսաստանի «գազային ասեղի» վրա: Եվ ամեն աշուն մենք էներգետիկ հարցերում ռուսական իշխանությունների շանտաժի ճնշման տակ էինք հայտնվում»,- դժգոհել է Պորոշենկոն: Նախագահը նաեւ խոսել է երկրի իշխանությունների իրականացրած բարեփոխումների հաջողությունների մասին: «Ոմանք ասում են, որ պատերազմը բարեփոխումների ժամանակ չէ: Ես ասում եմ՝ ոչ: Այս մեկ տարվա ընթացքում մենք մեծ աշխատանք արեցինք»,- հայտարարել է Պորոշենկոն:
