Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել գլխավոր դատախազին

Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավորվարչության ՀԿԳ քննիչ Լուսինե Հարությունյանի՝ 27 դեկտեմբերի 2018 թվականի քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Երկիր Ծիրանի»-ին: Մասնավորապես՝ 2018 թվականի փետրվարի 19-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ՀՀ իրավապահ մարմիններին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ իր հրավերով Երևանի քաղաքապետարան այցելած լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական, օրինական գործունեությունը խոչընդոտելու և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելու դեպքերի առթիվ, որոնք իրականացվել են պաշտոնեական դիրքի չարաշահման միջոցով: 2018թ. մարտի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արամ Մկրտչյանը որոշում է կայացրել՝ նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու և Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի նկատմամբ քրեական ետապնդում չիրականացնելու մասին՝ ՝նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Վերը նշված որոշումը բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազությունում, այնուհետև՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ թիվ ԵԴ/0123/11/18 գործի շրջանակներում բողոքն ամբողջությամբ մերժվել էր՝անհիմն և չհիմնավորված լինելու պատճառաբանությամբ: Սույն որոշման դեմ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի բերված բողոքը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը օգոստոսի 31-ին բավարարել է, հարուցվել է թիվ 61210508 քրեական գործը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Լուսինե Հարությունյանը չի ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար: Մասնավորապես. չեն հարցաքննվել ՏարոնՄարգարյանը և նրա ենթակայության տակ աշխատող այլ պաշտոնյաններ: Առերեսումներ չեն իրականացվել Երևանիավագանու «ԵրկիրԾիրանի» խմբակցությանղեկավարԶարուհի Փոստանջյանի և նրա նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորած անձանց միջև: Երևանիավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին և «Երկիր Ծիրանի» կուսակցությանը չեն ճանաչել տուժող: 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Լուսինե Հարությունյանը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին: Սույն որոշումը Զարուհի Փոստանջյանը ստացել է 2018 թվականի դեկտեմբերի 29-ին: 2. Բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը 2017 թվականի մայիսի 14-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած Երևան քաղաքի ավագանու ընտրություններին «Երկիր Ծիրանի» կուսակցությանը որպես հիմնական ընդդիմադիր ուժ իշխող` «Հայաստանի Հանրապետական Կուսակացությանը» (ՀՀԿ)` հայտարարել է, որ պայքարելու է այդ կուսակցության կողմից իրականացվող ապօրինությունների դեմ: Այս հայտարարությունը «Հայաստանի Հանարապետական Կուսակացությանը» (ՀՀԿ) ներկայացուցիչների` մասնավորապես Տարոն Մարգարյանի կողմից արժանացել է կոշտ պատասխանի: Երևանի ավագանու նիստերի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թույլ տալով ապօրինություններ՝ բազմիցս խախտել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների իրավունքները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հիմնական ընդդիմախոսի` «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ դրսևորել է խտրական վերաբերմունք` թույլ չտալով նրան իրականացնել իր պաշտոնեական լիազորությունները և պարտականությունները՝ որպես Երևանում տեղական ինքնակառավարման մարմնի`իշխանության ներկայացուցիչ: Համաձայն` Երևանում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի`«Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են` 1) Երևանի ավագանին (այսուհետ` ավագանի). 2) Երևանի քաղաքապետը (այսուհետ` քաղաքապետ)»: Համաձայն` Երևանում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի`«Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները` ավագանին և քաղաքապետը, գործում են իրենց նստավայրում` Արգիշտիի փողոց 1 հասցեում»: «Երկիր Ծիրանի» կուսակցությանը, մասնակցելով 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին, ստացել է ավագանու 5 մանդատ և ձևավորել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը: Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը իր առօրյա աշխատանքներն իրականացրել է օրենքով սահմանված վայրում` Երևան, Արգիշտի 1 հասցեում: Համաձայն` Երևանում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի «1. Ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ: 2. Ավագանին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իր լիազորություններն իրականացնելիս անկախ է և գործում է միայն ի շահ Երևանի և նրա անունից»: Երևանի քաղաքապետի կողմից թույլ տրված ապօրինությունների վերաբերյալ բարձրաձայնումը Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից, որպես ավագանու անդամի պարտականություն բազմիցս բախվել է խտրական վերաբերմունքի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից: Այդ դեպքերի թվին է պատկանում 2018 թվականի փետրվարի 19-ի դեպքը` «Ազատություն» և «Ա1+» լրատավամիջոցների լրագրողների գործունեությանը խոչընդոտելու միջոցով Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի աշխատանքները խաթարելը՝ որպես տեղական ինքնակառավարման մարմնի` իշխանության ընդդիմադիր ներկայացուցչի աշխատանքերը խափանելը: Համաձայն` ՀՀ ընտրական օրենսգրքի 129-րդ հոդվածի` «Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները»: «Երկիր Ծիրանի» կուսակացությունը 2017 թվականի մայիս 14-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար իր գործադիր մարմնի որոշման հիման վրա կազմել է ծրագիր, որի գլխավոր կետերից է եղել պայքարը կոռուպցիայի դեմ՝ որպես Երևանի ավագանու վերահսկողություն իրականացնող իշխանության ներկայացուցիչ: «Երկիր Ծիրանի» կուսկացությունը իր ծրագրային պարտավորությունները կատարելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ենթարկվել է խտրական վերաբերմունքի: «Երկիր Ծիրանի» կուսկացությունը, ունենալով պարտավորություն իր ընտրողների առջև, տեղական ինքնակառավարման մարմնում` Երևանի ավագանիում որպես իշխանություն, չի կարողացել այն իրականացնել: Երևանի քաղաքապետարանը, օրենքով սահմանված կարգով հանդիսանալով «Երկիր Ծիրանի» կուսկացության Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատավայր, լիարժեք չի ծառայել իր նպատակին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ապօրինությունների գործադրման հետևանքով այն վերածվել է Տարոն Մարգարյանի միանձնյա, կամայական և անօրինական գործունեության վայրի: Համաձայն` ՀՀ Քրեական օրենսգիրք 161-րդ հոդվածի «…կուսակցության օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ միջամտելը՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով»: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երևանի ավագանիում իրականացրել է օրինական գործունեություն` իրագործել է իր կուսակցական և նախընտրական ծրագրերը, որոնք ստացել են պետական գրանցում։ «Երկիր Ծիրանի» կուսակցության օրինական գործունեությունը խոչընդոտվել և միջամտվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրան ենթակա աշխատակիցների կողմից: Համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի թիվ 1008-Ն որոշման՝ Երևանի քաղաքապետարանը հանդիսանում է ՀՀ կառավարության առընթեր ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա վարչական շենք, որտեղ գործում է ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ԿՕ և ՀՁՊ գնդի հրամանատարի հետ համաձայնեցված և Երևանի քղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի արձակած հրահանգը` Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի և բակի պահպանության և անցագրային ընթացակարգի մասին: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը և ոստիկանության աշխատակիցները 2018 թվականի փետրվարի 19-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հայտի հիման վրա թույլատրել են «Ազատություն» և «Ա1+» լրատավամիջոցների լրագրողներին և օպերատորներին մուտք գործել Երևանի քաղաքապետարան: Հետագայում, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և նրա ենթակա աշխատակցին` Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ ԱրթուրԳևորգյանին դուր չի եկել Զարուհի Փոստանջյանի աշխատանքային պարտականությունների կատարումը` լրատվամիջոցների մասնակցությամբ (լուսաբանումը) Երևանի քաղաքապետի կողմից թույլ տրված ապօրինությունների փաստագրումը և հանրայինացումը (տվյալ դեպքում վարորդների սենյակ` տարածքում թղթախաղ և նարդի խաղալու վերաբերյալ փաստերը, Երևանի քաղաքապետարանի աշխատակից չհանդիսացող անձանց առկայությունը վարորդների սենյակում և այլ տեղերում, ավտոկայանատեղիում մասնավոր ավտոմեքենաների առկայությունը և այլն) նրանք, դուրս հրավիրելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին, խոչընդոտել են Զարուհի Փոստանջյանի և լրատվամիջոցների աշխատանքը: 3. Բողոքի պատճառաբանությունները և հիմնավորումները Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ ԱրթուրԳևորգյանը հայտնել է «… Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և Երևանի ավագանու խմբակցությունների հետ ձեռք բերված բանավոր ներքին պայմանավորվածությունների համաձայն, լրագրողների հետ աշխատանքն ավելի դյուրին դարձնելու նպատակով, համաձայնություն է ձեռք բերվել, որ ավագանու խմբակցություններն լրագրողների այցելելու դեպքում, այդ մասին նախապես տեղեկացվում է Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետին կամ տեղակալին, որից հետո հրավիրող կողմը մուտքից դիմավորում և լրագրողներին ուղեկցում է իր աշխատասենյակ, իսկ ավարտելուց հետո նաև ուղեկցում է դեպի մուտք: Նշված պայմանավորվածության շրջանակներում են վերը նշված լրագրողներն այդ օրը մուտք գործել Երևանի քաղաքապետարան: Սակայն Զարուհի Փոստանջյանը, իր աշխատասենյակ լրագրողներին ուղեկցելու փոխարեն, նրանց հետ սկսել է շրջել շենքով, որի ընթացքում տարբեր մեկնաբանություններ է կատարել, իսկ լրագրողները կատարել են նկարահանումներ առանց համապատասխան թույլտվության` խախտելով գործող կարգը, քանի որ նշված հրահանգի համաձայն քաղաքապետարանում նկարահանումներ կարող են իրականացվել միայն Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի թույլտվությամբ, իսկ ինքը նմա թույլտվություն չի տվել: Նշել է, որ իր տեղակալ` Արամ Մարտիրոսյանը լրագրողներին բացառապես թույլ է տվել մուտք գործել վարչական շենք Զարուհի Փոստանջյանի ուղեկցությամբ և վերջինիս աշխատասենյակում հարցազրույց նկարահանելու նպատակով, այլ ոչ թե շենքի տարբեր հատվածներում կամ սենյակներում նկարահանումներ իրականացնելու համար: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակաինության հետ կապերի վարչությունը յուրաքանչյուր տարի տրամադրել է հավատարմագրեր հայտ ներկայացրած լրատվամիջոցների լրագրողներին, որով նրանք այդ տարվա ընթացքում կարող են մուտք գործել քաղաքապետարանի շենք` լուսաբանելու ավագանու նիստերը, հրավիրված ասուլիսները և ճեպազրույցները, որոնց ժամանակ նրանք մուտք են գործել ներկայացնելով այդ հավատարմագրերը և անցագրեր չեն տրամադրվել: Բացի այդ խմբակցությունների հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, նրանց հրավերով եկած լրագրողները նույնպես անցագիր չեն ստացել, պայմանով, որ հրավիրող անձը դիմավորելու և ուղեկցելու է իր աշխատասենյակ` այդ մասին նախապես տեղեկացնելով իրենց վարչությանը: Բոլոր այլ դեպքերում լրագրողները այլ քաղաքացիների նման, անցագիր են ստացել»: Երևանի ավագանու պարտականությունները իրականացնելու վերաբերյալ բանավոր ընթացակարգերի հասկացություն օրենքով սահմանված չէ: Հետևաբար բանավոր ընթացակարգերի խախտման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ ԱրթուրԳևորգյանի պնդումները անհիմն են և ոչ օրինական, քանի որ զուրկ են որևէ իրավական հիմքից և չեն կարող նախատեսել պարտականություններ: Հայաստանի Հանրապետության Սահմադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Տվյալ դեպքում անորոշ է, թե որ օրենսդրական ակտով է նախատեսված Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետի` Երևանի ավագանու խմբակցությունների կողմից լրագրողներ` քաղաքապետարան հրավիրելու և գործունեություն ծավալելու շուրջ բանավոր կարգի սահմանումը: Հետևաբար կարող ենք արձանագրել, որ Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետի վերոշարադրյալ պնդումները հակասում են ՀՀ Սահմանադրությամբ 6-րդ հոդվածով ամրագրված օրինականության սկզբունքին, ինչպես նաև օրինականության սկզբունքից բխող իրավական որոշակիության սկզբունքին։ Այնուհանդերձ, եթե նույնիսկ ընդունենք, որ Երևանի քաղաքապետարանի ավագանու մեկ այլ խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը պնդել է, որ եղել է նման բանավոր ընթացաքակարգ, ապա հարկ եմ համարում ընդգծել, որ այս կապակցությամբ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության նկատմամբ նույնպես դրսևորվել է խտրական վերաբերմունք, քանի որ Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետը կամ որևէ այլ պաշտոնյա, երբևէ որևիցե կերպ «Երկիր Ծիրանի» խմբակցությանը չի տեղեկացրել նման բանավոր ընթացակարգի մասին: Բացի այդ, երբ Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետը հրամայում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին դուրս գալ քաղաքապետարանի շենքից, Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ եթե իրենք իրականացնելով իրենց աշխատանքը քաղաքապետարանի շենքի տարբեր մասերում` խախտել են ինչ-որ կարգ, ապա իրենք պատրաստ ենք գնալ իր՝ Զարուհի Փոստանջյանի աշխատասենյակ և այնտեղ շարունակել աշխատանքը (տես` տեսանյութը https://www.youtube.com/watch?v=hSWPgLGUyJ4&t=2s)։ Սակայն դա նույնպես արգելվում է: Նման արգելքը հակասություն է առաջացնում իրենց իսկ կողմից սահմանված այսպես կոչված բանավոր կարգի կիրառման հետ: Այսպես` «Արթուր Գևորգյանը պարզաբանել է լրագրողներին, որ նրանք կարող էին նկարահանումներ կատարել խմբակցությանը հատկացված սենյակում, սակայն նկարահանումներ են կատարել Երևանի քաղաքապետարանի տարբեր հատվածներում, ինչի իրավունքը չեն ունեցել, և խախտել են Երևանի քաղաքապետարանում գործող ներքին կարգը: Երբ Զարուհի Փոստանջյանը ցանկացել է լրագրողների հետ բարձրանալ իր աշխատասենյակ, Արթուր Գևորգյանը խնդրել է, որ ոստիկանները միջամտեն: Այդ ժամանակ ոստիկանության ՊՊԳՎ դասակի հրամանատար Լիաննա Հայրապետյանը աստիճանների վրա կանգնելով լրագրողների դիմաց, խնդրել է նրանց իջնել ներքև մինչև կլինի համապատասխան թույլտվություն: Բացի այդ, Արթուր Գևորգյանը լրագրողներին հայտնել է, որ նրանք կարող են այլ վայրում անցկացնել հարցազրույցը, սակայն քաղաքապետարանի շենքից պետք է դուրս գան, քանի որ կարգ են խախտել»: Վերլուծելով վերոշարադրյալը`ստացվում է այնպես, որ նույնիսկ այն պարագայում երբ Զարուհի Փոստանջյանը և լրագրողները ցանկացել և փորձել են ենթարկվել այսպես կոչված բանավոր ընթացակարգին` այսինքն լրագրողների հետ աշխատանքն անցկացնել Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության համար նախատեսված աշխատասենյակում, դա նույնպես՝ առանց որևէ իրավական հիմնավորման, արգելվել է: Արդյունքում Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությանը չի կարողացել արդյունավետ իրականացնել իր աշխատանքը լրատվամիջոցների հետ: Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, օգտվելով օրենքով սահմանված իրավունքներից իր աշխատավայրում` Երևանի քաղաքապետարանում իրականացրել է տեղական ինքնակառավարման մարմնի` տեղական իշխանության ըննդիմադիր անդամի վերահսկողական գործառույթ, որը արժանացել է խտրական վերաբերմունքի՝ կապված նրա քաղաքական հայացքների և ընդդիմադիր կարծիքի հետ և նրա ավագանու կարգավիճակից բխելու պատճառով: 4. Բողոքի պահանջը 1. Վերացնել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Լուսինե Հարությունյանի 27 դեկտեմբերի 2018 թվականի քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը: 2. Միջոցներ ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր գործողությունների կիրառմամբ (հարցաքննություններ, առերեսումներ)` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար: 3.Կատարել քննություն և պարզել Տարոն Մարգարյանին, Արթուր Գևորգյանին և այլ անձանց մեղավորությունը հիմնավորող հանգամանքները, որոնք պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ, 161-րդ, 164-րդ և 308 հոդվածներերով նախատեսված հանցակազմեր: 4. Ճանաչել տուժողներ Զարուհի Փոստանջյանին և «Երկիր Ծիրանի» կուսակցությանը  

դիտվել է 146 անգամ
Լրահոս
ՀՀ հակահայ իշխանությանը հանձնարարված է՝ սեփական ձեռքով սեփական փոսը փորել․․․ Դպրոցներում հայ մեծերին Փաշինյանի ստատուսներով են փոխարինում Ռուսաստանը և Բելառուսը համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացնում Սա կարող է առաջացնել խղճմտանք ՀՀ-ի հանդեպ, որ ունի այս մտահորիզոնով պաշտոնյաներ․ Հակոբ Բադալյան Փաշինյանը կրկին կադրային փոփոխություններ է կատարել Совбез ООН единогласно принял заявление, осуждающее Израиль за ракетный удар по Катару ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կայցելի Իսրայել և Մեծ Բրիտանիա Կարթագենյան թակարդ ստանալու համար կարելի է և Արծվաշենը զիջել հայերին. Էդուարդ Աբրահամյան «Ասեք՝ ա՛յ «քաջ Նազար», հայ մայր ասելով՝ ո՞ւմ նկատի ունես… առջևում սեպտեմբերի 27-ն է, ուզում է ծնողներին ցավ պատճառել» «Նահանջ երգով կամ ինչպես համազգային հաղթանակները վերածել սեփական պարտության». Արտակ Զաքարյան ՆԱՏՕ-ն սկսում է «Արևելյան պահապան» գործողությունը՝ դաշինքի արևելյան թևում դիրքերն ամրապնդելու համար Կուբայում հակահայկական, կեղծիք, թշնամական վերաբերմունք պարունակող մի շարք հոդվածներ են լույս տեսել Ռուսական անօդաչու սարքերի ներխուժումը Լեհաստանի տարածք ցույց տվեց ՆԱՏՕ-ի սնանկ վիճակը թե՛ ռազմական, և թե՛ քաղաքական կողմից Սա ներդրում չէ․ սա դասական կոռուպցիա է Արարատում բախվել են «Nissan»-ն ու «Audi»-ն. վերջինը կոտրել է գազախողովակը. կան տուժածներ Եթե չկա իրական մաքսային հսկողություն, ապա մաքսային ծառայության ֆորմալ ներկայությունը չի պաշտպանում սահմանն ու ինքնիշխանությունը. Հայկ Ֆարմանյան ԱԺ-ն դադարեցրել է Արա Նռանյանի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի լիազորությունները Կտեսնենք միայն տեխնիկական ու սիմվոլիկ քայլեր, որոնք չեն փոխի իրավիճակի ռազմավարական պատկերը. քաղաքագետ Չարլի Քըրքի uպանության համար կասկածվողը Յուտայի 22-ամյա բնակիչ է Գազայում իսրայելական հարվածներից 50 պաղեստինցի է զոհվել Ադրբեջանական մամուլը հրճվանքի մեջ է. երեկվանից Ալեն Սիմոնյան է ցիտում Այ տգե՛տ, էդ բարձունքները, որ տալիս եք, դրանք մեր ջրային ակունքներն են, որ Սևան են լցվում (video) ԳՅԱԴԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ, էպիզոդ XXX. Չեմ օգտագործի քաղաքական նպատակներով մեր դեղնակտուց իշխանավոր հակառակորդների մանկամտությունը Թրամփը կրկին շփոթել է Հայաստանը Ալբանիայի հետ Կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի՝ Էջմիածնում նախատեսած հանրահավաքին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am