Էրդողանի թիկնապահները նոր «գաղտնի զենք» են փորձարկել ԱՄՆ-ում. տեսասնյութ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ կատարած այցի ընթացքում, նրա թիկնազորի աշխատակիցները չեն համարձակվել սովորական ուժային մեթոդները կիրառել Անկարայի քաղաքականության դեմ բողոքող ամերիկացի քաղաքացիների դեմ և պարզապես սկսել են բղավել նրանց վրա: Էրդողանի անվտանգության ծառայության նոր տակտիկան զարմացրել է սոցցանցերի օգտատերերին, հաղորդում է RT-ն: «Գտնվելով ԱՄՆ-ում` Էրդողանի թիկնապահները կարող են միայն բղավել նրանց վրա, ովքեր բողոքում են իր այցի դեմ և «ահաբեկիչ» բառը վանկարկում», - գրել է Twitter-ի օգտատերերից մեկը: Մեկ այլ օգտատեր Թուրքիայի նախագահի թիկնազորին համեմատել է բղավող հավի ռետինե խաղալիքի հետ:
