«Եթե գազի թանկացման քաղաքական ենթատեքստ կա, դա կապված է ԵԱՏՄ ներսում խնդիրների հետ». Վահագն Խաչատրյան

ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համամիտ է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտնած մտքի հետ, որ գազի թանկացումը կապ չունի ներհայաստանյան քաղաքական իրադարձությունների հետ։168 ժամի  հետ զրույցում Վ.Խաչատրյանը նշեց, որ, ըստ էության, եթե քաղաքական ենթատեքստ կա, դա կապված է ԵԱՏՄ ներսում խնդիրների հետ, որն առավել շատ կապ ունի Բելառուսի հետ։ «Բելառուսն ավելի լուրջ ակնկալիքներ ունի գազի գնի հետ կապված, ուզում է իրեն սահմանամերձ ռուսական շրջանների գնով վաճառվի, կամ նույնիսկ իջեցնի 125 դոլար։ Բելառուսի հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել»,- ասաց Վ.Խաչատրյանը՝ նկատելով, որ այնտեղ իրավիճակն ավելի բարդ է, քան Հայաստանի դեպքում, որովհետև նավթավերամշակման հարցեր կան, և այլն։ Վ.Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսվարողներն ու սպառողները լրացուցիչ բացատությունների կարիք ունեն թե՛ «Գազպրոմից» և թե՛ «Գազպրոմ Արմենիայից», որպեսզի կարողանան գնահատել, թե իրականում հետագայում ինչ է լինելու, արդյոք այդ 165 դոլար գնի դեպքում նույն վիճակի մեջ չե՞նք հայտնվի, ինչ 2013-ին, երբ գազի գնի բարձրացում էր եղել, բայց համոզում էին, որ չի եղել, թեև տարբերությունը շատ էական էր։ Նա հիշեցրեց, որ, երբ սահմանին գազի գինը 165 դոլարից դարձավ 150 դոլար, այդ ժամանակ սակագնի նվազում չեղավ, և բացատրեցին, որ «Գազպրոմ Արմենիան» ֆինանսական վիճակի բարելավման կարիք ունի։ Վ.Խաչատրյանը նշեց, որ մինչև 2018 թ. «Գազպրոմ Արմենիան» օգուտով չի աշխատել, իսկ 2018-ի հաշվետվությունը դեռ չի հրապարակվել, որպեսզի հնարավոր լինի դատել, թե ինչ շահույթի հաշվին պետք է ընկերությունը կարողանա իր վրա վերցնել այս թանկացումը. «Սակայն պարտադիր չի, որ վնասով աշխատեն։ Իրենք ծախսերի օպտիմալացման խնդիր ունեն, և ՀԾԿՀ-ն պետք է իր խոսքն ասի։ Պետք է ամբողջական պատկերը հասկանալ»։ Նա նշեց, որ վերջես էլ կառավարությունում և ԱԺ-ում հանձնաժողովներ էին աշխատում, որ ուսումնասիրում էին գազի գինը, բայց այդպես էլ ամփոփ խոսք չասացին։ Ըստ տնտեսագետի՝ պետք է հասկանալ «Գազպրոմ Արմենիայի» ծախսերը, աշխատավարձերը, որովհետև, ի վերջո, դա շուկայական ապարատ չի, այլ մենաշնորհային դիրք ունի։ Վ.Խաչատրյանի համոզմամբ՝ պետք է բարձրացվի 2013 թ. հայ-ռուսական գազային համաձայնագիրը, և առանց կողմնակալության պետք է հասկանալ՝ ինչու այդպես եղավ, որքանով է այն ՀՀ-ին ձեռնտու, որովհետև այն ժամանակ ՀՀ պետական պաշտոնյաներն այլ շահերով են առաջնորդվել։ Դիտարկմանը, որ Արծվիկ Մինասյանը պնդում է, որ այդ համաձայնագիրը մինչև օրս վավերացված չէ, Վ.Խաչատրյանը պատասխանեց, որ ՀԱԿ խմբակցությունն իր տեսակետը հայտնել էր այդ կապակցությամբ, և այն այժմ էլ ուժի մեջ է. «Այդ խնդիրն օրակարգային պետք է լինի, որովհետև, հիշում ենք՝ ինչ խայտառակ քվեարկություն եղավ, և ինչպես էին շտապում վավերացնել այն»։ «Ցանկացած երկրի համար շուկայական տնտեսության պայմաններում կարևորագույն խնդիրն այլընտրանքի հարցն է, և, փաստորեն, այդ պայմանագրով գազի մատակարարման այլընտրանքից այդ ժամանակվա իշխանությունը զրկեց ՀՀ-ին։ Եթե մինչ այս Իրանից գազ բերելը թանկ կլիներ, բայց այժմ թանկացման դեպքում Իրանից գազ բերելը ձեռնտու կլիներ։ Այսինքն՝ այլընտրանքային հնարավորություն ունենք՝ հանձին Իրանի, որի գազային ռեսուրսներն աշխարհում առաջինը կամ երկրորդն են, բայց մենք մեզ այդ հնարավորությունից զրկեցինք այդ պայմանագրով։ Կարիք կա ամբողջական գնահատական տալ 2013 թ. հայ-ռուսական գազային համաձայնագրին և ավելի շահավետ լուծում գտնել 2 կողմերի համար»,- ասաց Վ.Խաչատրյանը։

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Թրամփի նոր խայտառակ սուտը․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Ժողովու՛րդ, սրանք ԱԺ-ից նոր սարսափելի բան հայտարարեցին. Սամվելյան (video) «Նիկո՛լ, դու միշտ ես սարսափելու Ռոբերտ Քոչարյանից»․ Համբիկ Սասունյան (video) Նիկոլի «թռնելու» ծանր հետևանքը․ էլ ի՞նչ է անելու Ռուսաստանը․ Արդարադատության գեներալ-մայոր (video) «Արագացրա՛, ձերբակալիր». ի՞նչ են պայմանավորվել Հաջիևի հետ. Արմենակ Դանիելյան (video) ЕС может смягчить торговые правила для Армении после запрета на импорт в Россию — FT. Financial Times: Брюссель пытается переманить союзника России торговыми подачками Steigan: Украина планирует заполнить половину пехотных подразделений иностранцами Պարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «Լույս» հիմնադրամ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3․40-ին դրիֆթ կատարած երիտասարդին Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից, բայց մի բան ասեմ, որին ծանոթ չեք․ Արամ Վարդևանյան (video) Խայտառակ սարքած գործ է․ Արամ Օրբելյանը մանրամասներ հայտնեց Քոչարյանի գործով ԿԸՀ փակ նիստից (video) Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ԿԸՀ-ն բավարարեց միջնորդությունը Իրականում ի՞նչ նպատակով է Աննա Հակոբյանը մեկնում ԱՄՆ․ Հարութ Սասունյան (video) Զորավարժությանն ընդգրկված են ԱՄՆ ցամաքային զորքերի, Ֆրանսիայի, Հունաստանի զինծառայողները Ռուսաստանից կախվածությունը խորանում է․ ԵՄ-ն հնգապատկել է միջուկային վառելիքի ներմուծումը Վենսը բացում է փակագծերը․ նույնիսկ ԱՄՆ-ի ամբողջ զինամթերքը բավարար չէր Ուկրաինային «Подонк, սրիկանե՛ր, ձեր խաղաղություն գինը սա՞ է․ Հաջիևից հետո ինչքա՞ն ադրբեջանցիներ են գալու» (video) Խայտառակ վիճակ է․ 25-օրյա հավաքներին մարդկանց ուղարկում եմ, որ… պահեստազորի սպա (video) Հայաստանում սոցիալապես անապահով բնակիչներին կարգելվի օգտվել առցանց խաղատներից Մայիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0․7 °C-ով, տեղումները նվազել են մոտ 27 %-ով Վթարված ավտոբուսից երեք երեխա տեղափոխվել է Երևան՝ լրահետազոտման․ ՆԳՆ Սրանք լա՛վ գիտեն՝ էդ մարդկանց գլխին չե՛ն կարող «զենքը դնել» ու տանել ընտրությունների․ Իշխանյան (video) #ՀԻՄԱ. «Փաշինյանը լա՛վ գիտեր՝ հենց այդ պահին հայտնվելու էր բանտում». Հարութ Սասունյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am