Այլևս չի գործում «դաբրո»-ների մերժելի ինստիտուտը. պարզաբանումներ «Արմնյուզ» հեռուստաընկերության վաճառքի կապակցությամբ

Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում պարզաբանումներ է ներկայացրել՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության վաճառքի վերաբերյալ․ ««Արմնուզ»-ի վաճառքը բուռն քննարկման առարկա դարձավ մեդիայում: Հաշվի առնելով այդ իրադարձության հանդեպ հետաքրքրությունը եւ սոցցանցերի օգտատերերի հարցադրումները Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին, հակիրճ ներկայացնեմ խնդրի իրավական/իրական կողմը: 1.Թվային մուլտիպլեքսում գործելու արտոնագիր ստացած հեռուստառադիոընկերություններն անկախ սեփականության ձեւից (ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ) կարող են վաճառվել եւ գնվել, ինչպես եւ ցանկացած բիզնես կամ ծառայություն: 2.Գործող օրենսդրության համաձայն առուվաճառքի գործարքի մասնակիցները պարտավոր չեն տեղեկացնել այդ մասին ՀՌՀ-ին եւ թույլտվություն ստանալ Հանձնաժողովից: 3. Օրենսդրությունը արգելում է մի շարք անձանց եւ կազմակերպություններին (պատգամավորներ, կառավարության անդամներ, դատավորներ, կուսակցություններ եւ այլն) լինել հեռուստառադիոընկերությունների մասնակիցներ/բաժնետերեր: Այս պարագայում գնորդների մեջ (ըստ գնորդ «քառյակի» հայտարարության) այդպիսի անձիք չկան: ՀՌՀ իրավասություն չունի ստուգել հեռուստատեսության համար վճառված գումարի օրինականությունը: 4.Ինչպես եւ ցանկացած իրավաբանական անձի դեպքում հեռուստառադիոընկերության գործունեության համար պատասխանատու են, ոչ թե փայատերերը կամ բաժնետերերը, այլ ընկերության տնօրինությունը: 5. ՀՌՀ-ի որպես կարգավորիչ պետական մարմին մշտադիտարկման, հեռուստառադիոընկերությունների հաշվետվությունների, ստուգումների եւ այլ գործիքների միջոցով ապահովում է հեռարձակողների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը, տրված արտոնագրերի պայմաններին եւ մրցույթին ներկայացված զարգացման ծրագրին: Եւ եթե նույն «Արմնուզ»-ը խախտումներ թույլ տա, ապա կենթարկվի օրենքով սահմանված սանկցիաներին, անկախ սեփականատերերի կազմից կամ կազմի փոփոխությունից: Սա է ամբողջ պատկերը: Հավաստիացնում եմ, որ այլեւս չի գործում «դաբրո»-ների մերժելի ինստիտուտը, ոչ մի իշխանական կառուց նախկինի պես չի որոշում, ում եւ ինչ պայմաններով են տրամադրվում կամ վաճառվում ԹիՎի-ները եւ հաճախականությունները, չեն նշանակվում վերեւից ԹիՎի-ների «ատվեչայները» (կներեք կրիմինալ ժարգոնի համար, բայց ոչ վաղ անցյալում հենց այդպես էլ կոչվում էին հեռուստաալիքի գործունեության պատասխանատուները): Լրատվամիջոցներն այսօր ազատ են իշխանությունների միջամտությունից, իսկ ՀՌՀ-ն գործում է համաձայն օրենքների պահանջների: Ուստի սոցցանցերում հնչող «ու՞ր է նայում ՀՌՀ-ն», «ՀՌՀ-ն ասելիք չուն՞ի» «վերադարձրեք Արմնյուզի կապուղին ժողովրդին» տիպի բացականչությունները անբովանդակ են, որեւէ առնչություն չունեն օրինականության եւ իրականության հետ: Եւ գիտե՞ք ինչն է ամենատարօրինակը: Որ այդպիսի կոչերը՝ «խլել», «արգելել» «զրկել» «ու՞ր է ասելիքն ու անելիքը» հնչեցնում են ոչ միայն շարքային քաղաքացիները (նրանք պարտավոր չեն հապապատասխան գիտելիքներ ունենալ), այլ նաեւ իրենք իրենց քաղհասարակության երեւելի դեմքեր, խոսքի ազատության բնագավառում անհերկելի հեղինակություն համարող անձիք, որոնք ազդեցություն ունեն հանրային կարծիքի վրա: Չգիտեմ, ինչո՞վ են նրանք տարբերվում «Ա1+» փակողներից, եւ արդյո՞ք հասկանում են, թե ինչ է ազատությունը, ազատականությունը, ժողովրդավարությունը, օրենքը...»։

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am