Հարավային Կորեան նախազգուշական կրակ է բացել
Հարավային Կորեան նախազգուշական կրակ է բացել Հյուսիսային Կորեայի անօդաչուի ուղղությամբ կորեական 2 պետությունների սահմանին: Այս մասին հայտնում է «Ռենհափ» գործակալությունը: Հաղորդվում է, որ դրանից հետո անօդաչուն թեքվել է դեպի հյուսիս: Դեպքը տեղի է ունեցել Տորասան դիտակետի մոտ՝ ապառազմականացված գոտու արևմտյան մասում, ժամը 14:10-ին (Երևանի ժամանակով՝ 09:10-ին), երբ հարավկորեացի զինվորականները երկնքում նկատել են Հյուսիսային Կորեայի անօդաչուն: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
