Տնտեսված 404 միլիոն դրամը վերադարձվել է պետական բյուջե. Արսեն Բաբայան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեղեկանք. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։ Այս տնտեսումը արդյունավետ կառավարման եւ ծախսերի ճշգրիտ կանոնակարգման արդյունք է։ Տնտեսված 404 միլիոն դրամը վերադարձվել է պետական բյուջե»: