Դեսպանատներ են փակվում. «Փող չկան»՝ «Նոր Հայաստանի» շարժիչ ուժ

Հայաստանի դիվանագիտական կորպուսում ակտիվ տեղաշարժեր, նոր նշանակումներ են: Կադրային դիվանագետների տարբեր երկրներում դեսպաններ են նշանակում՝ ազատվելով որոշ նախկիններից: Կարեն Նազարյանն օրերս Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակվեց՝ փոխարինելով 2013 թվականից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսնուն՝ Միքայել Մինասյանին: Տիգրան Սեյրանյանը Չեխիայում ու Սլովակիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից հետ կանչվեց և Ուկրաինայում ՀՀ դեսպան նշանակվեց, Աշոտ Հովակիմյանը Չեխիայում ՀՀ դեսպան նշանակվեց, Արտակ Ապիտոնյանն էլ Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ կանչվեց՝ վարչապետի առաջարկություններով: Անցյալ տարվա մարտին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին համատեղության կարգով նշանակել էր Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան: Մամուլում դեռ շաբաթներ առաջ տեղեկություններ էին շրջանառվում, որ Դանիայում և Նորվեգիայում դեսպան Ալեքսանդր Արզումանյանը կհամատեղի ևս 2 երկրի դեսպանի աշխատանք: Ինչպես հայտնի դարձավ «Հայելի»-ին, օրերս, Դանիայում ՀՀ դեսպանատանը հայ համայնքի հետ հավաքի ժամանակ, Ալեքսանդր Արզումանյանը շնորհավորել է հայ համայնքի ներկայացուցիչների Ծննդյան տոները, և լուր հայտնել, որ Դանիայի Թագավորություն դեսպանությունը կփակվի, և ինքն, ըստ ամենայնի կտեղափոխվի Շվեդիա՝ որտեղ էլ կհամատեղի մի քանի երկրների դեսպանատների աշխատանք: Ըստ Արզումանյանի՝ Հայաստանի երիտասարդ կառավարությունը վարում է կրճատման քաղաքականություն և Դանիայում ՀՀ դեսպանատան փակելը հենց դրանով է պայմանավորված: Փաշինյանի կառավարության օպտիմալացումը ինչ-ինչ նախարարությունների դեպքում դեռ կարելի է բացատրել, թեև անհասկանալի է, թե այդ կրճատումների արդյունքում գործազուրկ դարձածների խնդիրն ինչպես է լուծելու պետությունը, առաջարկելու արտագաղթի ճամփան բռնե՞լ... Բայց այստեղ լիովին անհասկանալի է «Նոր Հայաստանի» հռչակած քաղաքականության հետ միասին երկրի արտաքին իմիջի ձևավորման տեսակետից ամենակարևոր հիմքի՝ դեսպանատների օպտիմալացման գաղափարը: Նախ հասկանալի է, որ՝ Փաշինյանի կառավարության համար արդեն փաստ է՝ «փող չկա»: Տրամաբանությունը ո՞րն է, եթե «փող չկա», ուրեմն, ամեն ինչ փակել, մարդկանց թողնել դո՞ւրսը... Բացի այդ, դեսպանատներ բացելը, դրանց թիվը մեծացնելը, դրանց գործունեությունը զարգացնելը պետք է լինի պետության գլխավոր նպատակը: Բայց մեզ մոտ ամեն ինչ հակառակն է: Փաստորեն, Փաշինյանի կառավարությունը հայտարարում է՝ «Նոր Հայաստան», բայց այդ գաղափարը արտաքին աշխարհում ձևավորելու համար ամենակարևոր գործիքները փակում է: Ի վերջո, դեսպանատաները կարևոր քաղաքական, տնտեսական, մշակութային գործունեություն են ծավալում, չհաշված՝ այդ երկրների հայերի խնդիրները: Առաջնորդվելով հետևյալ սկզբունքով՝ «այստեղ շատ հայ չկա, մեր ինչին է դեսպանատուն» ասելով, նշանակում է պետության իշխանության համար կարևորը այս կամ այն երկրում ապրող հայերի թիվն է բացառապես, այլ ոչ թե՝ այդ երկրի իշխանության հետ քաղաքական, տնտեսական-մշակութային ծրագրերն ու համագործակցության խորացումը: Թամար Բագրատունի

դիտվել է 129 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am