«Նոր Հայաստան, սեր ու համերաշխություն գոռալով արյունոտ ձեռքերը չեն մաքրվում…». Իոսիֆ Աղաջանովի հայր

22 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր Հայաստան, սեր ու համերաշխություն գոռալով արյունոտ ձեռքերը չեն մաքրվում… Հարգելի ընթերցող, արդեն 23-րդ Ամանորն ենք դիմավորում առանց որդուս… առանց լուսավոր մի երիտասարդի, ով այս կյանքում միայն 19 ամանոր դիմավորեց… ով սիրում ու սիրված էր, ով ապրում ու ապրեցնում էր, ով դեռ ով գիտի ինչքան երազներ ուներ այս կյանքում…բայց… Ամեն ինչ կտայի, որ մարդասպան, իսկ հիմա «սեր ու համերաշխություն» գոռացող Մհեր Ենոքյանը հանդիպած չլիներ որդուս… ամեն ինչ կտայի, որ հիմա ստիպված չլինեի թղթին տալ ինչ մտածում եմ… Հիմա ստիպված եմ գրել… ստիպված եմ հանուն արդարության ու որդուս պայծառ հիշատակի անդրադառնալ «ՍԵՐ ու ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ» գոռացող մարդասպանի մեզ ուղղված հրապարակային խոսքին, խոսք, որում ստոր սուտն է գերակշռում, խոսք, որին «բռավո» է գոռում հասարակության մի զանգված… Անկեղծ չեմ հասկանում. իմ միտքն ի զորու չէ հասկանալ, թե մարդասպանին հրապարակային «բռավո» գոռալուց և ստոր ստեր պարունակող հոդվածների տակ մեկնաբանություններ անելուց առաջ ինչ են մտածում մարդիկ… արդյոք նրանք մտածում են այն մասին, թե ինչ կզգային իրենք, երբ մհերներն իրենց հարազատի պարանոցը կտրեին, որից հետո բարձր, շատ բարձր սեր ու համերաշխություն գոռային, արդարությունից ու արդարադատությունից խոսեին, արդյոք նրանք երբևէ մտածում են այն մասին, թե ինչ ենք զգում մենք իրենց «բռավոները» կարդալիս… Միթե մեր հասարակությունում դեռ կան այնպիսինները… Բանը նրան է հասել, որ արդեն մեզ` Աղաջանովներիս մտավորականի ընտանիքին ստոր կերպով զրպարտում են, թե

  • իբրև մենք իշխանություններին պատվեր ենք տվել Մհեր Ենոքյանին մահապատժի դատապարտելու,
  •  իբրև մենք նորմալ տպավորություններ ունենք որդուս սպանության մեջ մեղադրվող մյուս մարդասպան Արամ Հարությունյանից, իբրև մենք խնայում ենք նրան, «փայփայում»,
  •  իբրև մենք փորձում ենք գումարով հաղորդում պատվիրել Մհեր Ենոքյանի դեմ և սևացնել նրան,
  •  իբրև մենք տարիներ շարունակ լուրեր ենք տարածում, թե մասնատել են որդուս մարմինը… և այսպես շարունակ…
Ստոր ստերի շարան… ստեր, որոնց հիման վրա փորձ է արվում հասարակական կարծիք ու ճնշում ձևավորել… մտնել գործից անտեղյակ մարդկանց հոգիներ ու զոհ երևալ… …որ ողջամիտ մարդը կհավատա այս ստերին, որ ողջամիտ մարդը կհավատա նրան, որ աշխարհում կարող է լինել մի բանական մարդ, ով իր որդուն սպանողի հասցեին ունակ է գովեստի խոսքեր ասել… և ինչ է նշանակում գումարով հաղորդում պատվիրել…ում դեմ, ինչի համար…արդարադատությունն իր խոսքը վաղուց ասել է և ինչպես ցույց են տալիս հարցի շուրջ հանրային հարթակում ծավալվող իրադարձությունները` մենք չենք պատվերների ու ֆեյքերի վարպետնները և պետք չէ նրանց իսկ փնտրողից հեռու փնտրել… Մտածում եմ հիմա. ինչ էլ ջանասեր են զբաղվում մարդասպանին հրեշտակ ներկայացնելու փիառով… և ում է դա պետք. անձնական, թե խմբային շահեր կան այստեղ… իսկ միգուցե այլ… Մարդասպան Մհերն արդեն սեր ու համերաշխություն գոռալով ու կուրծք ծեծելով է շարունակում մեղանչել Աղաջանովներիս դեմ… Մարդասպան Մհերն է խոսում սիրուց, այն նույն մարդասպանը, ով սպանեց մեր սերը, սպանեց մեր որդուն… համերաշխությունից խոսում է մեկը, ով մինչ օրս հրապարակային ստեր է հրամցնում` մտավորականի ընտանիքիս զրպարտելով ու մեղադրելով տարբեր խարդավանքների մեջ… Սեր ու համերաշխություն գոռալով չի կարելի սգավոր մարդկանց առջև մեղանչել, սեր գոռալով` սիրող չես դառնա, համերաշխություն գառալով` հանդուրժող… ստոր փորձեր են սրտաճմլիկ հոդվածներ գրելով զոհ երևալը, սպանելուց հետո արդարությունից խոսելը… Մի օր զղջումի խոսք չարտասանած մարդասպանն է սիրուց խոսում… համերաշխության խրատ տալիս, պետական մակարդակով ներման սպասում… Մենք քեզ չենք ներել` Աստծուց ներում կհայցես…»:

դիտվել է 257 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am