Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան Երեւանի քաղաքապետարան է այցելել՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպելու համար: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Քաղաքապետարանի շենքում տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության նիստ, որին մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Չեմ կարող մանրամասներ ասել, որովհետեւ խմբակցության նիստը փակ է եղել»,- մանրամասնեց Կարապետյանը: Գրում է Аrmtimes.com-ը:
Երեկ գրել էինք, որ ժամը 22:00-ի սահմաններում վարչապետը գնացել է Երեւանի քաղաքապետարան, որտեղ նրան դիմավորել է քաղաքապետ Հայկ Մարությանը:
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարեն Անտաշյանն էլ ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ ինչ-որ հատուկ հարցեր չեն քննարկել:
«Ավագանու ընտրություններից հետո վարչապետի հետ հանդիպում չէր ունեցել, քանի որ դրան հաջորդել էր Ազգային ժողովի ընտրությունները: Սա մոտիկից ծանոթանալու, մեր ընթացիկ սկզբունքները ճշգրտելու ընդհանուր հանդիպում էր: Որեւէ հատուկ օրակարգ չի եղել»,- ասաց ավագանու անդամը:
Аrmtimes.com
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը