Օբաման և նրա կին Միշելը համերգ կանցկացնեն
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կին Միշելը համերգ կանցկացնեն՝ նվիրված ջազի Միջազգային օրվան, հայտնում է Associated Press-ը: Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 29-ին Սպիտակ տանը: Տոնական համերգին կմասնակցեն երգչուհի Արետա Ֆրանկլինը և «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Էլ Ջերոն, ինչպես նաև Սթինգը, Հերբի Հենկոկը և այլ երգիչներ: Շոուն հաջորդ օրը՝ ապրիլի 30-ին, կցուցադրվի ABC-ի եթերում, երբ կտոնվի ջազի Միջազգային օրը:
