ՌԴ-ում ձերբակալվել է Կարագանդայում կատարված սպանության գործով հայազգի կասկածյալը

Հունվարի 9-ին Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության աշխատակիցները Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների հետ փոխգործակցության արդյունքում Օմսկի մարզում ձերբակալել են ՀՀ քաղաքացի Ն. Գուրուրյանին, որն Ամանորի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի ունեցած սպանության գործով կասկածյալներից է: Ինչպես նշում է nur.kz կայքը, այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալմաս Սադուբաևը: Ներկայում, օրենսդրության համաձայն, որոշվում է Գուրուրյանին Ղազախստան արտահանձնելու հարցը: Ավելի վաղ միջազգային հետախուզման մեջ գտնվող Գուրուրյանը տեսաուղերձ էր հղել՝ հայտարարելով, որ ինքը մարդասպան չէ ու պատրաստ է հանձնվել ղազախական իշխանություններին: Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը Կարագանդայում կատարված սպանության գործով միջազգային հետախուզման մեջ գտնվող հայազգի կասկածյալ Ն. Գուրուրյանը կոնֆլիկտից հետո փախել էր Ռուսաստան: Հետախուզման գործի շրջանակում Ռուսաստան և Հայաստան էին ուղարկվել օպերատիվ-քննչական խմբեր: Կարագանդայի նահանգապետ Երլան Կոշանովը հայտարարել էր, որ զանգվածային ծեծկռտուքի բոլոր մեղավորները կպատժվեն: Նահանգապետը նաև մանրամասնել էր, որ դեպքի առնչությամբ սկսված հետաքննության ընթացքին անձամբ հետևում է Ղազախստանի գլխավոր դատախազը: Ավելի վաղ Կարագանդայի շրջանային դատարանը Սոխակ Մալխասյանի, Թորգոմ Մալխասյանի և Կաիր Նադիրբեկովի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանքը: Բացի այդ, ղազախական «ԲԱՍԵ» հեռուստաալիքը, անդրադառնալով դեպքին, բացահայտել էր, որ կասկածյալների ինքնությունը հունվարի 2-ին և մեկ օր անց արմատապես տարբերվել է: Մասնավորապես՝ հունվարի 2-ին նշվել են ադրբեջանցիների անուն-ազգանուններ, մինչդեռ հաջորդ օրը ենթադրյալ հանցագործների անուն-ազգանունները դարձել են հայկական: Նախօրեին Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար Ժանատ Սուլեյմենովը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել էր ռեստորանում մահվան ելքով խմբակային ծեծկռտուքի ժամանակագրությունն ու ուշագրավ մանրամասները: Կոնֆլիկտը տեղի է ունեցել առավոտյան ժամը 4-ին: Մինչդեռ ոստիկանությունն ահազանգ է ստացել 4:40-ին: «Ծեծկռտուքին մասնակցել են ռեստորանի հաճախորդները, դրա տերերն ու աշխատակազմի անդամները: Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է ծեծկռտուքին մասնակցած 14 անձանց ինքնությունը: Անձնակազմի կողմից մասնակցել է 9 մարդ: Այդ օրը ռեստորանում մոտ 400 մարդ է եղել: Գիշերվա ժամը 3-ից ռեստորանն աշխատանքային ռեժիմի համաձայն սկսել է փակվել: Մեկ ժամ անց հաճախորդներին տեղեկացրել են, որ ռեստորանը փակվում է, և առաջարկել են լքել այն: Դրանից վեճ է սկսվել՝ կոնֆլիկտի համար հիմք դառնալով: Հաճախորդներին, այսպես ասած, հրմշտոցով են դուրս հանել: Նրանք էլ այդ մասին պատմել են իրենց ընկերներին, ինչից հետո նրանց միացել է ավելի քան տասը մարդ, որոնք փորձել են բռնի ուժով ռեստորան ներխուժել, տարբեր բառեր են բղավել»,- պատմել է փոխնախարարը: Պաշտոնյայի խոսքով՝ ռեստորանի սեփականատերերն ու անձնակազմը պատասխան «քայլեր են ձեռնարկել», խմբակային կռիվ է սկսել: ՆԳՆ-ից ևս մեկ անգամ ընդգծել են, որ կոնֆլիկտն ազգամիջյան դրդապատճառներ չի ունեցել ու զուտ կենցաղային բնույթ է կրել: «Այնտեղ նման բան չի եղել, որ մի կողմից մի ազգության ներկայացուցիչներ են եղել, մյուս կողմից՝ այլ: Դա զուտ կենցաղային դեպք էր, քանի որ կոնֆլիկտը ծագել է ռեստորանում գտնվելու ժամանակ: Ազգամիջյան կոնֆլիկտի հարցը տվյալ պարագայում չի դիտարկվում»,-հայտարարել է Սուլեյմենովը:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Թրամփի նոր խայտառակ սուտը․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Ժողովու՛րդ, սրանք ԱԺ-ից նոր սարսափելի բան հայտարարեցին. Սամվելյան (video) «Նիկո՛լ, դու միշտ ես սարսափելու Ռոբերտ Քոչարյանից»․ Համբիկ Սասունյան (video) Նիկոլի «թռնելու» ծանր հետևանքը․ էլ ի՞նչ է անելու Ռուսաստանը․ Արդարադատության գեներալ-մայոր (video) «Արագացրա՛, ձերբակալիր». ի՞նչ են պայմանավորվել Հաջիևի հետ. Արմենակ Դանիելյան (video) ЕС может смягчить торговые правила для Армении после запрета на импорт в Россию — FT. Financial Times: Брюссель пытается переманить союзника России торговыми подачками Steigan: Украина планирует заполнить половину пехотных подразделений иностранцами Պարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «Լույս» հիմնադրամ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3․40-ին դրիֆթ կատարած երիտասարդին Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից, բայց մի բան ասեմ, որին ծանոթ չեք․ Արամ Վարդևանյան (video) Խայտառակ սարքած գործ է․ Արամ Օրբելյանը մանրամասներ հայտնեց Քոչարյանի գործով ԿԸՀ փակ նիստից (video) Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ԿԸՀ-ն բավարարեց միջնորդությունը Իրականում ի՞նչ նպատակով է Աննա Հակոբյանը մեկնում ԱՄՆ․ Հարութ Սասունյան (video) Զորավարժությանն ընդգրկված են ԱՄՆ ցամաքային զորքերի, Ֆրանսիայի, Հունաստանի զինծառայողները Ռուսաստանից կախվածությունը խորանում է․ ԵՄ-ն հնգապատկել է միջուկային վառելիքի ներմուծումը Վենսը բացում է փակագծերը․ նույնիսկ ԱՄՆ-ի ամբողջ զինամթերքը բավարար չէր Ուկրաինային «Подонк, սրիկանե՛ր, ձեր խաղաղություն գինը սա՞ է․ Հաջիևից հետո ինչքա՞ն ադրբեջանցիներ են գալու» (video) Խայտառակ վիճակ է․ 25-օրյա հավաքներին մարդկանց ուղարկում եմ, որ… պահեստազորի սպա (video) Հայաստանում սոցիալապես անապահով բնակիչներին կարգելվի օգտվել առցանց խաղատներից Մայիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0․7 °C-ով, տեղումները նվազել են մոտ 27 %-ով Վթարված ավտոբուսից երեք երեխա տեղափոխվել է Երևան՝ լրահետազոտման․ ՆԳՆ Սրանք լա՛վ գիտեն՝ էդ մարդկանց գլխին չե՛ն կարող «զենքը դնել» ու տանել ընտրությունների․ Իշխանյան (video) #ՀԻՄԱ. «Փաշինյանը լա՛վ գիտեր՝ հենց այդ պահին հայտնվելու էր բանտում». Հարութ Սասունյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am