«Պատիժ թավշյա հեղափոխության համար». ռուս տնտեսագետը՝ գազի գնի թանկացման մասին

Ռուսաստանի կողմից գազի գնի թանկացումը պատիժ էր Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության համար: Այս մասին «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում հայտարարել է ռուս տնտեսագետ Սերգեյ Ալեքսաշենկոն: «Դա պատիժ էր՝ ժողովրդի ցույցերի ազդեցության ներքո նախագահի հրաժարականի համար: Պուտինի համար դա անթույլատրելի էր, ինչի համար Հայաստանը պետք է պատժվի»,- կարծիք է հայտնել նա: