Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախ հասարակությունը պետք է գիտակցի, որ ՊՆ ավտոմեքենաների, հատկապես զինվորներ տեղափոխոխ մեքենաների, ընթացքը խոչընդոտելը հավասար է շտապ օգնության կամ հրշեք մեքենային խոչընդոտելուն։ Չնայած շատերը դեռ չեն գիտակցում, որ այդ մեքենաներին ճանապարհ տալը իրենց հեղինակության վրա չի ազդում, բայց ինչպես նկատում ենք հասարակության մեջ նոր ստանդարտներ ձևավորելու ժամանակն է։
Վերջին երկու օրերի ընթացքում զորակոչիներ տեղափոխող մեքենաների ընթացքը խոչընդոտող երկու դեպք է գրանցվել։ Առաջինի դեպքում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում արդեն մասնակիցների մի մասը ներկայացել են ոստիկանություն։
Այսօր էլ որոշ ծնողներ թույլ չեն տվել, որպեսզի իրենց երեխաներին տեղափոխող ՊՆ ավտոմեքենան հավաքակայանից շարժվի։
Չգիտեմ մարդկանց գիտակցության հետ ինչ է կատարվում ու նման պահվածքը ինչի համար է , բայց պաշտպանության նախարարությունը պետք է առավել խիստ լինի, որպեսզի բոլոր մեղավորները կամ միջադեպ հրահրողները տեղում պատասխանատվության ենթարկվեն։ ՌՈ ծառայությունն էլ լավ կլինի ,որ մի ավելի խստանա հենց հավաքակայանում և նորակոչիկների տեղափոխելու ընթացքում»։
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը