4.4 տոննա սննդամթերք հասցրեցին Հալեպի բնակիչներին
Առաջին անգամ Սիրիայի Հալեպի շրջանի բնակչությանը հատկացրել են հումանիտար օգնություն: Զինյալներից ազատագրված Բլատա և Քաբրա բնակավայրերի բնակիչներին հատկացրել են 4.4 տոննա սննդամթերք: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն: Հյուսիսային Լաթաքիայի վեց բնակավայրերի (Բեյթ-Շակուհի, Կֆարիա, Թալա, Բեյթ էզ Զիկրա, Ռուասետ Բեյթ Շբաբ, Շուֆան) բնակիչներին նույնպես տվել են 4.5 տոննա հումանիտար օգնություն` հիմնականում սննդամթերք:
