Անջելինա Ջոլիի հոգածության ներքո

ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին շարունակում է հոգ տանել Լիբանանում ապաստանած սիրիացի փախստականների մասին, որոնց թիվն աստեղ ավելի քան 1,5 միլիոն է: Տեղատարափ անձրեւն ու պոռթկուն քամին չեն խանգարել նրան՝ ուղեւորվելու Բեքաայի հովտի Դաբագա շրջանում գտնվող սիրիացիների ճամբար, որտեղ ապաստան Է գտել 300 հազար մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Հոլիվուդի նշանավոր դերասանուհու ժամանման պահին վրաններից շատերը հայտնվել Էին մինչեւ ծնկները հասնող ջրի մեջ: ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության տվյալներով՝ Լիբանանում գտնվող փախստականների 79 տոկոսը կազմում են կանայք ու երեխաները: Դաբագայում Ջոլին մոտեցել է 38-ամյա Խուլյուդայի՝ չորս երեխաների մոր անկողնուն: Երբ սիրիուհին երեխաների հետ միասին, լքելով իր տունը, փախել է Հոմսի անվտանգ շրջաններ, դիպուկահարի  գնդակը դիպել է նրա ողնաշարին: Դերասանուհին համբերատար լսել է կաթվածահար վիճակում գտնվող այրուն եւ խոստացել է օգնել վիրահատման հարցում:    

  Ինչպես հայտնել է Ջոլին, փախստականների մեծ մասը երազում են վերադառնալ հայրենի օջախներ: «Նրանք մեծ հույս ունեն, որ երբեւիցե տեղի կունենա հայրենիքի հետ վերամիավորումը: Ես նրանց աչքերում տեսնում էի հույսի ցոլքեր»,-ասել է դերասանուհին:    
Լիբանանի ճամբարներում ապրելը դժվարութունների հետ է կապված, բայց այստեղ գոնե ինչ-որ չափով պարենամթերք է ստացվում եւ բուժօգնություն է ցուցաբերվում: Մի քանի շրջաններում երեխաները ուսումը շարունակելու հնարավորություն ունեն: Կառավարության որոշմամբ, պետական դպրոցներում նրանց ուսուցում Է կազմակերպվում երկրորդ հերթով: Ջոլին հատուկ ուշադրություն է դարձրել լիբանանցիների հյուրընկալության վրա: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Լիբանանի ժողովրդին այն օգնության համար, որը նրանք ցուցաբերում են մեկ միլիոնից ավելի կյանքեր փրկելու գործում: Դյուրին չէ նման բեռ կրել այն երկրին, որտեղ փախստականների թվականակը հավասար է տեղի բնակության քառորդ մասին: Դա խոսում Է այն մասին, որ Լիբանանի ժողովրդն աչքի է ընկնում մեծ մարդասիրությամբ»,-նշել է դերասանուհին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Ինչպես Ալիևը խաբեց Թրամփին և Նեթանյահուին․ Երվանդ Բոզոյան (video) «Խամենեի որդին ար*ան վերժ ունի․ սպասե՛ք»․ Հայկ Նահապետյան (video) «Նիկոլը խելագարության եզրին է, հենց հիմա նա թաքցնում է իր ամենամեծ վախը». Երվանդ Բոզոյան (video) Պիտի ուժեղ, հզոր ղեկավար լինի, որ վախենան․ Հարցում (video) Սպասե՛ք, շատ շուտով ԱՄՆ-ն զոհաբերելու է Նեթանյահուին․ Հայկ Նահապետյան (video) ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ․ Ի՞նչ է տեղի ունեցել Վալոդյա Գրիգորյանի սպանությունից անմիջապես հետո (video) Ինքնաձիգը, որով սպանել են Վալոդյա Գրիգորյանին, որտե՞ղ է հաշվառված եղել․ նոր մանրամասներ (video) Իսկական հայը Փաշինյանին քվե չի տա, իսկ թուրքացած հայերը՝ կտան․ Հարցում (video) Դատարանում դիտել են Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքի վայրի տեսանյութը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ ԱՀԿ-ն կհետաքննի Իսրայելի կողմից Լիբանանում ֆոսֆորային զինամթերք օգտագործելու մասին հաղորդագրությունը Ձերբակալվել է Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող օտարերկրացին Պայքարս միայն ծառերի մասին չէ, այն Երևանի երեխաների լեյկոզն ու ասթման է Նարեկ Օհանյանը իր կիսակառույց տունը տվել է Գեւորգ Հարությունյանին․ նոր մանրամասներ (video) Հայաստանը Քոչարյանի կարիքն ունի. politik.am Նիկոլի քեֆին նայե՛ք․ Իրանը հայ ժողովրդից պատասխան է պահանջելու․ Հայկ Նահապետյան (video) Զերծ պահեք մեզ ձեր կեղծավորությունից. Բաղային՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենին Կոմպրադորական էլիտան, ամերիկյան դոլարներն ու ագրեսիվ ուժերի առջև բացվող դռները Իրանը շատ ուժեղ քայլ արեց՝ հարվածելով հենց այդ օբյեկտներին․ Երվանդ Բոզոյան (video) Փաշինյանի Էջմիածին այցից առաջ քաղաքային իշխանությունները հրապարակից հանել են Արցախի դրոշը. բլոգեր Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անhետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին Իրանը հաքերային հարձակման է ենթարկել ԱՄՆ ռազմական ինքնաթիռները և խոցել դրանք Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. խցանումը հասնում է 2 կիլոմետրի Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի օրերը ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․ Ինչպես է կազմակերպվել և տեղի ունեցել Վալոդյա Գրիգորյանի սպանությունը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am