Դեկտեմբերի 26-ին Տավուշի մարզի դատախազությունից ոստիկանության Դիլիջանի բաժին են ստացվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից դեկտեմբերի 10-ին կազմված անտառախախտման արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի կողմից կազմված կից հաշվարկը, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 2-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի հատել են 15 հատ տարբեր տեսակի և տրամագծերի թաց կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 5.077.500 դրամի վնաս:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ծավալուն օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ օրեր անց հանցագործությունը բացահայտվել է: Հունվարի 8-ին ծառահատումներ անելու կասկածանքով բաժին է հրավիրվել Թեղուտի բնակիչ, 1985 թվականին ծնված Գագիկ Ղ.-ն:
Նա ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ 2018թ. նոյեմբերի 29-ին նշված ծառահատումը կատարել է ինքը: Նախապատրաստվում են նյութեր:
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը